00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շուկան սիրում է հայկական գյուղմթերքը. ՌԴ–ն` արտահանման գերակա ուղղություն

© UsaninФрукты и овощи
Фрукты и овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ներկայացրել է գյուղմթերքի արտահանման ծավալները։ Արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի–Sputnik. Ռուսաստանում մեծ է հայկական գյուղմթերքի պահանջարկը։ 2017 թվականի հուլիսի 26–ի դրությամբ ՀՀ–ից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, որից 62 հազարն ուղղվել է ռուսական շուկա։ 

Автомобильный пункт пропуска Верхний Ларс на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Գյուղմթերքը Վերին Լարսով արտահանելու ընթացակարգը կպարզեցվի՞

«Արտահանման հիմնական երկիրը ՌԴ-ն է, այնուհետև Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան և Բելառուսը»,– ասաց Ռոբերտ Մակարյանը։

Ռեբերտ Մակարյանն առանձնակի շեշտեց ծիրանի արտահանումը։ Այս տարի արդեն իսկ 26 հազար տոննա ծիրան է արտահանվել Հայաստանից։ Նման ցուցանիշ վերջին 7 տարիներին չի արձանագրվել։

«Արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում ունենք պահեստավորված ծիրան»,– ասաց  Մակարյանը։

Նա առանձնացրեց նաև Հայաստանից արտահանվող ելակի ու կարտոֆիլի պահանջարկը։

«2500 տոննա ելակ է արտահանվել, որը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալը։ Բացի այդ, արտահանվել է 5400 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվանից 3 անգամ ավելի»,– հայտնեց նախարարի տեղակալը։

Ռոբերտ Մակարյանը խոսեց նաև մթերման գործընթացի մասին։ 2017 թվականի հուլիսի 26–ի դրությամբ Հայաստանի վերամշակող ընկերությունները մթերել են 10500 տոննա պտուղ–բանջարեղեն. 1330 տոննա բանջարեղեն է մթերվել, իսկ մնացածը`միրգ։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերամշակող կազմակերպությունները մթերել են 7100 տոննա պտուղ–բանջարեղեն, այսինքն` այս տարի շուրջ 67 տոկոսով ավելի պտուղ–բանջարեղեն են մթերել վերամշակող ընկերությունները»,– ասաց Մակարյանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ այս տարի կարկտահարության դեպքերը պատճառ հանդիսացան գյուղատնտեսության 1,4 տոկոսով անկմանը։

Լրահոս
0