00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացի կամավորներին հիացրել է Նորավանքի ճարտարապետությունը

© Marine AvanesyanНораванк, туристы
Нораванк, туристы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը հիացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik.  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017»  ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հրավերով հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզում էին: Մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը տպավորել էր հյուրերին: Օտարերկրացի հյուրերը շրջել են Նորավանքի վանական համալիրի տարածքում ու Մոմիկի թանգարանում: Երիտասարդներին ներկայացվել է Մոմիկ ճարտարապետի, գործունեությունը, թողած ժառանգությունը:

«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով Կորեայից, Հոնկոնգից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից ու այլ երկրներից առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները էքսկուրսիայի ավարտին իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի գրառումների մատյանում:

© Marine AvanesyanՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Մոմիկի թանգարանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017»  ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Մոմիկի թանգարանում - Sputnik Արմենիա
1/6
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Մոմիկի թանգարանում
© Marine AvanesyanՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Նորավանքում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017»  ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Նորավանքում - Sputnik Արմենիա
2/6
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորներները` Նորավանքում

3/6

4/6

5/6

6/6

Երբեք չէի կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր քարն իր առանձին բացատրությունը կունենա, ճարտարապետական կառույցները տպավորիչ էին, և այս հիասքանչ վայրն իրոք արժեր տեսնել», —գրառել էր խմբի ամենակրտսերը` 18-ամյա Պուի Յի  Ցսանը:

Ֆրանսիացի Սիմոն Գոտյեն գրառումների մատյանում ոչինչ  չէր գրել, թեև շատ  տպավորված էր: Մինչ  այստեղ գալը  նա  Հայաստանի մասին պատմող գիրք էր գնել ու մանրակրկիտ ուսումնասիրել: Սիմոնը խմբի ամենահետաքրքրասերն էր, անցնող օրերին նա գրքի էջերից  առանձնացրել  էր  իրեն հետաքրքրող տեսարժան վայրերը, որտեղ հասցրել էր լինել` Սևանավանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Գառնի, Հայաստանի Պատմության թանգարան: Ֆրանսիացի կամավորը մտադիր է մեր երկիր գալ նաև տարվա այլ եղանակի, երազում է լինել Ամբերդում ու Աղձքում: Ձմռանը նախատեսում է Հայաստան այցելել նաև իսպանացի Ալբա Սոնեյրան:

«Ուզում եմ ձյան շերտով պատված  Արարատը տեսնել ու հիանալ այդ  գեղեցկությամբ: Նորավանքի ժայռերն էլ այնքան մեծ էին, որ դրանցով շրջապատված ինձ շատ փոքր էի  զգում», — անկեղծացել է նա` հավելելով, հայկական ու իսպանական մշակույթների մեջ ներդաշնակ նմանություն կա:

Լատիվիացի Ագնեսա Թիմբարեան էլ փորձում էր հայերենի իմացությամբ զարմացնել:

«Բարև, ոնց ես, ես հայերեն եմ սովորում, շատ սիրեցի Հայաստանը», —լատվիական շեշտադրմամբ հայերեն խոսող կամավորը դժվարանում էր հնչյունները ճիշտ արտաբերել: Նա  Հայաստանից կմեկնի փետրվարին, իր իսկ խոսքով` ավելի վարժ հայերենի իմացությամբ:

Օտարերկրացի կամավորներին տպավորել էր նաև հայկական հյուրընկալությունը,  մարդկանց ջերմությունը:

Երիտասարդները  Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին:  Մեկնումից առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը և  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը կամավորներին պատվոգրեր են հանձնել:

Լրահոս
0