00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակցիա` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին

© Sputnik / Давид Галстянакция в память об Артуре Саркисяне
акция в память об Артуре Саркисяне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Երևանում տեղի ունեցավ մի տարի առաջ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ տանող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ակցիա։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Հայ կանանց ճակատը» Երևանում ակցիա էր կազմակերպել` ի հիշատակ Արթուր Սարգսյանի, որը մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ էր հասցրել։

«2016 թվականի հուլիսի 26–ին Արթուր Սարգսյան անունով մարդը անցավ ոստիկանների շրջափակման միջով և սնունդ տարավ «Սասնա ծռեր» խմբին։ Այսօր նա մեզ հետ չէ», –սկսելով ակցիա` ասաց «Հայ կանանց ճակատի» նախագահ Սյուզան Սիմոնյանը։

© Sputnik / Давид ГалстянԱկցիա` նվիրված Հաց բերողի հիշատակին
Акция в память об Артуре Саркисяне - Sputnik Արմենիա
Ակցիա` նվիրված Հաց բերողի հիշատակին

Նրա խոսքով` ժողովուրդը սգում է հաց բերողի մահը։ Ի հիշատակ նրա` ակցիայի մասնակիցները մարդկանց հաց բաժանեցին։

Ակցիայի շրջանակում Հյուսիսային պողոտայում անցորդներին հաց, խմորեղեն ու կոնֆետներ էին բաժանում, նաև թերթիկ` Արթուր Սարգսյանի ձերբակալման և մահվան մասին մանրամասներով։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ի գիշերը, ժամը 05.28-ին Ֆեյսբուքում հայտնվեց «Սասնա ծռեր» խմբավորման «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» հայտարարությունը: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ իսկապես զինված հարձակում է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա:

Խմբի կազմում կային արցախյան պատերազմով անցած, հերոսական ու հայրենանվեր անցյալ ունեցող ազատամարտիկներ, որոնք հայտարարում էին, որ իրենց հուսահատ քայլով փորձում են փոխել տիրող քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակը: Թերևս, նաև համընդհանուր դժգոհությունն էր պատճառը, որ հասարակության մի ստվար զանգված կանգնեց ՊՊԾ գունդը գրավողների կողքին, ինչն էլ ցույցերի, բախումների, ձերբակալությունների, ցավոք, նաև վիրավորների ու մահվան պատճառ դարձավ:

Միայն հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին: Հայաստանը ցնցած այս իրադարձությունը խլեց 3 ոստիկանի կյանք, վնասվածքներ ստացան տասնյակ քաղաքացիներ ու խմբի անդամներ:

© Sputnik / Давид ГалстянՍյուզան Սիմոնյան
Сюзан Симонян. Акция памяти - Sputnik Արմենիա
Սյուզան Սիմոնյան

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց փետրվարի 9-ին դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։ Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ, փայտի փորագրող:

Լրահոս
0