00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հանրապետության հյուսիսային շրջաններում այսօր երեկոյան սպասվում է կարճատև անձրև

© Sputnik / Asatur YesayantsОбильный летний дождь в Ереване
Обильный летний дождь в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսի 27-30-ը Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության հյուսիսային շրջաններում հուլիսի 26-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան`  39.70C (1966 թ.)

•       Օդի նվազագույն ջերմաստիճան`      13.80C (1988 թ.)

•       Օդի միջին օրական ջերմաստիճան`  26.60C

Լրահոս
0