Սոցիալական կայքերում շարունակում են քննարկել, թե որտեղից է Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողատայում սպիտակ լոգարան հայտնվել, այն էլ` լողացող տղամարդով, գրում է Sputnik Գրուզիան։
Օգտատերերի մի մասը կարծիք է հայտնել, որ դա գովազդային հոլովակի նկարահանում է եղել, մյուսները դրանում շոգից փրկվերու միջոց տեսան, իսկ «ՄԻՌ 24» հեռուսաալիքը սյուժե է պատրաստել այն մասին, որ տղամարդը լոգարանը պողոտա է հանել ի նշան բողոքի, որ նրա տանը մի քանի օր է՝ ջուր չկա։
Ռուսթավելու պողոտայում լողանալուց մի օր առաջ տղային նկատել են քաղաքի այլ շրջանում, որտեղ նա լողանում էր մարդաշատ փողոցի հենց մեջտեղում։