00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այսօր ճառագայթման ինդեքսը բարձր է, աշխատեք արևի տակ չմնալ

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ԵՐԵՎԱՆ, 25 Հուլիս — Sputnik. Հուլիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կնվազի 1-2, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Երևանում հուլիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 36-37, երեկոյան՝ 34-35 աստիճան տաքություն։

Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան`          38.60C (2001 թ.),

•       Օդի նվազագույն ջերմաստիճան`              15.50C (1976 թ.),

•       Օդի միջին օրական ջերմաստիճան`          27.00C։

Լրահոս
0