00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը՝ երաշտի վտանգի առաջ

© BudetezdorovyЗасуха
Засуха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը շարունակվում է: Գյուղատնտեսությունն ուղղակիորեն իր վրա կրում է ամենաշոգ ամառներից մեկի ազդեցությունը: Բարձր գոլորշիացումն ու սակավաջրությունը հանրապետության գրեթե բոլոր մարզերն են հասցրել երաշտի շեմին:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Դիանա Հարությունյան, Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին է վերադարձել Արթիկի ու Թալինի տարածաշրջաններից: Շոգ ամառն առայժմ ամենաշատն այստեղ են զգացել: Ասել, որ հանրապետությունում երաշտ է, չի պատրաստվում,  բայց և իսկապես վտանգ կա, անհերքելի է:

«Գյումրու սելեկցիոն կայանի ծղոտն առաջարկել են գան, վերցնեն որպես անասնակեր իրենց գյուղերը տանեն: Ամեն բան անում ենք, որ մեղմենք վնասը»,–ասում է Հարությունյանը:

Жара - Sputnik Արմենիա
Հայաստանը 22-րդն է այն երկրների ցանկում, որոնց երաշտ է սպառնում

Մասնագետները երաշտի հստակ սահմանում ունեն: Երաշտը տեղումների երկարատև անբավարարությունն է՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման։ Երաշտ է, երբ տեղումներ չկան 40 և ավելի օրեր: Այս տարի տեղումներ կան, այլ հարց է, որ շոգի պայմաններում դրանք օգուտ չեն տալիս:

«Ձմռանը ձյունն առատ էր, բայց գարնանը տեղումները քիչ էին, իսկ ամռան սկզբից շատ բարձր ջերմաստիճաններ արձանագրվեցին, բույսը նորմալ չզարգացավ, չաճեց»,- հանրապետության պատկերն է ներկայացնում փոխնախարարը։ Սևանից լրացուցիչ ջրառն այս դեպքում խնդիրը չի լուծի: Բանն այն է,որ այդ ջուրը գնում է ոռոգելի տարածքներ, անջրդի ցանքատարածություններին այն չի կարող հասնել:

Овощи и зелень - Sputnik Արմենիա
Բերբերյան. Հայաստանը բերքի մի հսկա խմբաքանակ կորցրել է

Ըստ մասնագետների ՝ առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից: Այս տարի օրեր շարունակ 35-ից բարձր ջերմաստիճան է դիտարկվել և դեռ կլինի:

Սովորաբար, երաշտի տևողությունը Ապարանի, Լոռու դաշտերում, Աշոցքի սարահարթում, Կոտայքի սարավանդում 40-50 օրվա կարող է հասնել: Սևանի ավազանում, Շիրակի դաշտում՝ 70-90 օրվա, Թալինի սարավանդում, Սիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Մեղրիում 130-150 օր է։

Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են 1961, 1962, 1965, 1971, 1980, 1985, 1989, 1998, 2000 թվականներին։

Ոչ թե երաշտ, այլ այս տարվա պես բարձր ջերմաստիճան ու սակավաջրություն եղավ նաև 2012-ին ու 2014-ին: Ճտերն աշնանն են հաշվում` հին իմաստությունն է հիշում փոխնախարար Հարությունյանը, ամառը մեկ ամսից նոր կավարտվի, տեղումների մասին նոր տեղեկություններն էլ հուսադրող չեն:

© Sputnik / Karen YepremyanԱշոտ Հարությունյան
Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
Աշոտ Հարությունյան

«Այնպես չի, որ հանրապետությունում գյուղատնտեսական աճ չկա: Ռեկորդային քանակով ծիրան է արտահանվել` 25300 տոննա: Կան տարածաշրջաններ, որ ռեկորդային հացահատիկ ունեն: Կարտոֆիլն է այս տարի շատ լինելու: Մնացածը ՝սեպտեմբերին»,-գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ամեն բան աշնանը կպատմի:

Առայժմ փորձելու են երաշտը մեղմել, իսկ թե ինչպես` դժվարանում է ասել:

Լրահոս
0