ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը: Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Արոնյանն ուղեգիր ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը` 2016 ու 2017 թթ. Եվրոպայի առաջնության արդյունքների համար:
Մրցաշարը կընթանա սեպտեմբերի 2-ից 27-ը Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալու հավակնորդների առաջիկա մրցաշարում: