ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի, Դոնեցկի, Հայաստանի և Թուրքիայի մարզիկները կմասնակցեն Sniper Cup Open 2017 միջազգային մրցաշարին Դոնեցկում, հայտնում է Գոռլովկա News-ը։
Բաց մրցաշարը, որը տեղի կունենա հուլիսի 27–ից հուլիսի 30–ը, անցնում է երկու փուլով։
Մրցումների հաղթողը կստանա 200 հազար ռուբլի։ Արծաթե և բրոնզե մրցանակակիրները կստանան, համապատասխանաբար, 140 և 180 հազար ռուբլի։