ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայտնի ռուս լեռնագնաց Յուրի Կուրմաչյովը մահացել է Լենինի պիկ բարձրանալիս` Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին։ Ընդհանուր առմամբ` լեռնագնացը բարձրացել էր 20 յոթ հազար մետրանոց գագաթ, հայտնում է Sputnik Ղրղըզստանը։
Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի, 6100 մետր բարձրության վրա։ Լեռնագնացի մահվան պատճառները դեռ անհայտ են։ Վերջին տվյալների համաձայն` վատ եղանակային պայմանների պատճառով դին հաջողվել է իջեցնել միայն մինչև 5100 մետր։
Յուրի Կուրմաչյովը Սիբիրի դաշնային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ էր։ ԶԼՄ–ների տվյալներով` նա փորձառու լեռնագնաց էր, սպորտի վարպետ, «Ձյունահովազ» կոչում էր ստացել յոթհազարանոց գագաթներ բարձրանալու համար։
Անվանի լեռնագնացը 68 տարեկան էր։