ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հուլիսի 23-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ԳԱԶել մակնիշի 3069Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1972 թ. ծնված Կ. Մ.-ը, 1981 թ. ծնված Լ. Թ.-ը, 1974 թ. ծնված Հ. Թ.-ը, 1971 թ. ծնված Դ. Խ.-ը, 1959 թ. ծնված Լ. Ղ.-ը և 1997 թ. ծնված Լ. Մ.-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Կ. Մ.-ը, Լ. Թ.-ը և Հ. Թ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Բժիշկները Դ. Խ.-ի, Լ.Ղ.-ի և Լ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: