ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է ավարտել Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին։ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է դեսպանին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում։
Ի նշան երախտագիտության՝ էդվարդ Նալբանդյանը Եժի Նովակովսկուն պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով։