ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հոլիվուդի աստղ, հայտնի դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերթսն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին» Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Ակումբի Facebook–յան էջում հայտնվել է «Մանչեսթերի» շապիկով օսկարակիր Ռոբերթսի լուսանկարները։
Ընկերական հանդիպումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի «Լևայս» մարզադաշտում։
Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
«ՄՅ»–ն առաջ է անցել առաջին խաղակեսի վերջում` Ջեսի Լինգարդի խփած գնդակից հետո։ 69-րդ րոպեին Կասեմիրոնը 11-մետրանոց հարված իրականացրեց և հավասարեցրեց հաշիվը։
Սակայն «ՄՅ» խաղացողներին հաջողվեց հաղթանակ տանել։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավ խաղաց երկրորդ խաղակեսում և հստակ իրացրեց 11-մետրանոցը։ Երկրորդ գոլի հեղինակը դարձավ Դեյլի Բլինդը։