ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Թբիլիսիի բնակիչներն ու հյուրերը կկարողանան անհրաժեշտ վայր հասնել Մտկվարի (Քուռ) գետով, հայտնում է Sputnik Գրուզիան։
Տրանսպորտային նավերը կսկսեն գործել քաղաքապետարանի՝ անցած շաբաթվա Գլխավոր նախագծի շրջանակներում։ Վերջնականապես այն կհաստատվի սեպտեմբերին։
Գետային տրանսպորտը, հեղինակների կարծիքով, այլընտրանք կլինի Թբիլիսիի վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային միջոցների համար։
Ուղևորների հարմարավետության համար նախատեսվում է մաքրել գետը, ուսումնասիրել ափամերձ տարածքների խորությունը և նվազեցնել ափերի բարձրության և գետերի մակարդակի միջև եղած տարբերությունը։ Տրանսպորտային միջոցի կանգառի վայրերում աստիճաններ և թեքահարթակներ են տեղադրվելու։
Այսօրվա դրությամբ Թբիլիսիում հասարակական տրանսպորտի երեք տեսակ է գործում` մետրո, ավտոբուսներ և երթուղային տաքսի։