ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Իրաքի ժողովրդական աշխարհազորը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք բարձրաստիճան պարագլուխների ոչնչացման մասին, նրանց թվում է նաև ոստիկանության ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մարտիկներին հաջողվեց ճանաչել աշխարհազարայինների մոտ սողոսկելու ժամանակ հուլիսի 20-ին Մոսուլի արևմուտքում սպանված ահաբեկիչների մարմինը: Դա Աբու Իմանն է, որը ղեկավարում էր, այսպես կոչված՝ «Իսլամական ոստիկանությունը» Թել Աֆարում, Աբու Աբդ Զաիզիան, որը պատասխանատու էր մահապարտների հավաքագրման համար, ինչպես նաև Նասեր Աբդալա Խոդեր ալ Բադրանին, որը ծրագրում էր ԻՊ թաքնված խմբերի գործունեությունը»,- գործակալությունը մեջբերում է ժողովրդական աշխարհազորի հայտարարությունը:
ԶԼՄ-ները հուլիսի 11-ին հայտնել էին ԻՊ ղեկավար Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին:
ԻՊ գրոհայիններից Մոսուլն ազատագրելու գործողությունները սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին: Գործողություններին մասնակցում են նաև բանակային հատուկ նշանակության զորքերը, դաշնային ոստիկանությունը, արագ արձագանքման ուժերն ու Իրաքի ԶՈՒ-ն: Օդից Իրաքին աջակցում է ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավիացիան: