00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոնեական Վարդավառը չի կարող հեթանոսական արմատներ ունենալ

© Sputnik / Asatur YesayantsПраздничное шествие к празднику Вардавар
Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի սովորույթների ու արմատների մասին կպատմի Sputnik Արմենիան:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի- Sputnik. Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը պարտադիր ուղեկցվում է ժողովրդական ավանդույթներով, որոնք գալիս են դարերի խորքից: Տեր Եսայի քահանա Արթենյանը, սակայն, մի փաստի վրա է ուշադրությունը սևեռում՝ տոնը չունի հեթանոսական արմատներ, այլ բան է, որ միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ բաց թողնելու ավանդույթը կիրառել են դեռևս հեթանոսության շրջանում:

Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Վարդավառ` ջուր և վարդեր

«Չի կարող որևէ քրիստոնեական տոն ունենալ հեթանոսական արմատներ, դա խեղաթյուրում է իրականությունը: Հեթանոսությունը լրիվ այլ կրոն է, հեթանոսական գաղափարները ոչ մի կապ չեն կարող ունենալ քրիստոնեության հետ, չի կարող հեթանոսական հիմքի վրա կառուցվել քրիստոնեական տոն: Ուրիշ բան է, որ Պայծառակերպության տոնին մարդիկ իրար վրա ջուր են լցնում, իսկ այդ ավանդույթն առնչվում է հեթանոսական շրջանի մեր ժողովրդական սովորությունների հետ, ոչ թե կրոնական պատկանելության, պատկերացումների հետ»,- ասաց քահանան:

Քահանայի վստահեցմամբ՝ ջուրը չունի կրոնական պատկանելություն: Նա ավելացրեց նաև՝ եթե հեթանոսության շրջանում մարդիկ միմյանց վրա ջուր են ցողել ՝ դրա մեջ տեսնելով որոշակի պաշտամունք այս կամ այն աստվածությանը, ապա քրիստոնյաները միմյանց վրա ջուր են ցողում՝ դրա մեջ դնելով մաքրագործման գաղափարը:

«Մենք չենք պայքարում այդ ավանդույթների դեմ, մարդիկ հաճախ սխալ են ընկալում: Հեթանոսական շրջանում էլ ունեցել ենք շատ ավանդույթներ, որոնք հեթանոսական կրոնի հետ կապ չունեն»,- հավելեց տեր Եսայի քահանա Արթենյանը:

Տոնի կրոնական բացատրությունը հետևյալն է. Ավետարանի համաձայն՝ Քրիստոսն իր երեք աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռ աղոթելու համար: Այդ պահին Քրիստոսը պայծառակերպվում է, դեմքը փայլում է արեգակի պես, իսկ զգեստները դառնում լույսի պես սպիտակ:

Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Վարդավառ. խնձորի օծումից մինչև մաքրագործում

Քրիստոսի խոսելու ընթացքում լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց ու մի ձայն ազդարարում է՝ «Դա՛ է իմ սիրելի որդին, դրա՛ն լսեցեք»:

Տեղեկացնենք, որ Վարդավառի հաջորդ օրը Մեռելոց է: Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ և կատարվում է հոգեհանգիստ:

Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անվանումը բացատրում է՝ Քրիստոսին վարդի հետ համեմատելով: Ինչպես վարդն է սկզբում թաքնվում իր պատյանի մեջ, հետո երևում բոլորին, այնպես էլ Քրիստոսն է պայծառակերպվում:

Լրահոս
0