ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 23-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քուչակի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից փայտի արտադրամասում: Հրդեհը մարվել է ժամը 13:41-ին:
© Sputnik / Aram NersesyanՀրշեջ մեքենան՝ դեպքի վայրում
Հրշեջ մեքենան՝ դեպքի վայրում
© Sputnik / Aram Nersesyan