ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Այսօր ժամը 06.30-ի սահմաններում ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
Վարդան Մելքոնյանը ծնվել է 1998 թվականին, հաշվառված էր Վանաձորի զինկոմիսարիատում։
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: