00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի ամենահայտնի խնձորի աղանդերը հորինել են հայերը՝ Վարդավառի առթիվ

© Sputnik / Asatur YesayantsПраздничное шествие к празднику Вардавар
Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեղրով ու դարչինով եփած խնձորն աշխարհի ամենատարածված անուշեղեններից է։ Այն կարելի է համտեսել տարբեր ձևերով, ինչպես թանկ, այնպես էլ ոչ այդքան շքեղ հաստատություններում։ Սակայն քչերը գիտեն, որ այդ աղանդերի բաղադրատոմսը մի քանի հազար տարի առաջ ստեղծել են հայերը, Վարդավառի տոնի առթիվ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վարդավառը Հայաստանում ամենասիրված ու ամենամեծ ժողովրդականություն վայելող տոներից է։ Այն նշում են Զատկից հետո 14-րդ շաբաթվա կիրակի օրը։ Սեղանի ամենակարևոր ուտեստը ցորենից պատրաստված խաչբուրն է։ Այն տեղադրում են նախապես պատրաստած խոտի մեջ ու զարդարում են խնձորներով։

«Հնուց հայերը տոնի կապակցությամբ եփած խնձոր էին պատրաստում, ագդակ՝ մեղրով ու շաքարով տապակած խմոր ու նազուկ՝ գաթայի նախատիպը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Вардавар - праздником воды - Sputnik Արմենիա
Ծանոթ–անծանոթ երևանցիները վաղ առավոտից նշում են Վարդավառը

Տաք ուտեստներից մատուցում էին միայն բանջարեղենով գառան միսը։ Այսօր շատ բաղադրատոմսեր հայտնի են և մեծ տարածում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ առաջատար ռեստորաններում։

Խնձորի պաս

Ընդունված է Վարդավառը մեծ շուքով նշել։ Տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուսը երեք առաքյալների Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ բարձրանում էր Թաբոր լեռը, ուր նրանց հայտնվում են Մովսեսն ու Եղիան։ Խոսելով նրանց հետ՝ Քրիստոսը պայծառակերպվեց, իսկ նրա հագուստը ձնից սպիտակ դարձավ։

Այս տոնին ընդունված էր միմյանց տուն գնալ ու ծաղիկներ նվիրել։

«Հնում հավատում էին, որ միմյանց վրա ջուր լցնելով՝ մարդիկ «լվանում եմ» վատ հիշողությունները, մաքրում ու ազնվացնում են հոգին ու մարմինը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» Երիտասարդաց միության անդամ Տաթեւ Զախարյանը:

Այսօր շատերի համար դա միայն խաղ է և ինչու՞ ոչ՝ շոգից փրկվելու միջոց։ Վարդավառի տոնից առաջ հավատացյալները խնձորի պաս էին պահում։ Տոնի օրն արդեն կարելի էր խնձոր ուտել։ Դրանք պատրաստնում էին՝ կրակի վրա եփելով։ Ավելի ուշ եփած խնձորին սկսեցին համեմունքներ ու մեղր ավելացնել։ Այդպես էլ բաղադրատոմսը տարածում ստացավ։ Այսօր ռեստոարաններում ու սրճարաններում եփած խնձորը մատուցում են ինչպես համեմունքներով, այնպես էլ պաղպաղակով։

Տոնական քայլերթ մայրաքաղաքով

Այս տարի Հայ Առաքելական եեկղեցին Վարդավառը նշում է հուլիսի 23-ին։ Սակայն տոնակատարությունը կսկսվի նախորդ օրը երեկոյան։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը կազմված կլինի մի քանի մասից։ Հավատացյալներին տապակած խնձորներ կբաժանեն, մարդիկ, ըստ ավանդույթի, միմյանց վրա վարդերով ջուր կլցնեն։ Հուլիսի 23-ի առավոտյան բոլոր հայկական եկեղեցիներում ժամերգություն կանցկացվի։

 

Լրահոս
0