00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը ցանկանում է` «Լույսի» շահառուները ծառայեն բանակում և որոշ ժամանակ աշխատեն ՀՀ–ում

© presidentСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի նստավայրում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ ստացող երիտասարդները ներկայացրել են այն ծրագրերը, որոնք իրականացնելու են կամ արդեն իսկ իրագործել են Հայաստանում։ Այնուհետև նախագահ Սարգսյանը հավաստագրեր է հանձնել հիմնադրամի 2017–2018 կրթաթոշակառուներին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Վահե Կարախանյանը «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորում է Բերկլիի համալսարանում։ Վերջերս ժամանել է Հայաստան ու Վանաձորի տեխնոպարկում դասընթացներ կազմակերպել տեղի դպրոցականների և ուսանողների համար։ Խոստովանում է` տասը դասը բավարար չէ, բայց աշակերտների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մշտական կապ պահպանել, մի բան պետք լինի, հեռազանգեն։

«Դասընթացը կոչվում էր «Ծրագրավորում ապագա գիտնականի ու ինժեների համար։ Ներկայում կան այնպիսի գործիքներ, որոնցով գիտնականի ու ինժեների կյանքն ավելի է հեշտացվում։ Սա էի ցանկանում փոխանցել նրանց»,-պատմեց Վահեն։

Այն հարցին, թե արդյոք նա իր մասնագիտական ապագան տեսնում է Հայաստանում, Վահեն մի պահ մտածեց ու անվստահություն հայտնեց։

«Ծնվել, մեծացել եմ Երևանում, ցանկանում եմ, որ Հայաստանը զարգանա, այս դեպքում չեմ կարող պատասխանել ինչպես կկարողանամ աջակցել Հայաստանին, այստե՞ղ, թե՞ Հայաստանից դուրս»,- անկեղծ պատասխան տվեց ուսանողը։

Վահեին ու «Լույս» հիմնադրամի տասնյակ այլ ուսանողներին երկրի ղեկավարը հյուրընկալել էր իր նստավայրում։ Սերժ Սարգսյանը գնահատեց ու քաջալերեց ուսման ու հայրենիքին ծառայելու նրանց ձգտումը, բայց միաժամանակ անհրաժեշտ համարեց նրանց ուսմանն աջակցելու գործում որոշակի նրբերանգներ ավելացնել։

«Մենք ցանկանում ենք, որ «Լույսի» շահառուներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի զարգացման գործում, այսինքն` որոշակի պայման առաջադրենք, որպեսզի ավարտելուց հետո որոշ ժամանակ նրանք աշխատեն Հայաստանում»,-ասաց նախագահը։

Երկրորդ պայմանը Հայաստանի զարգացման գործին առավել արդյունավետ մասնակցելն ու երկրի փոփոխություններին համընթաց գնալն է։

© presidentՍերժ Սարգսյան
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան

«Հիմա մենք իրականացնում ենք ծրագիր, համաձայն որի` բոլոր երիտասարդները, որոնք սովորում են բուհերում, կա՛մ ընթացքում պետք է ծառայեն հայկական բանակում, կա՛մ ավարտելուց հետո որոշակի ժամկետով պետք է ծառայեն հայկական բանակում որպես սպաներ։ Մենք ցանկանում ենք, որ «Լույս» հիմնադրամի այն շահառուները, որոնք պետք է ընդունվեն մագիստրատուրա, գոնե արդեն ծառայած լինեն հայկական բանակում»,- ասաց Սարգսյանը։

Միայն թե գիտելիք ձեռք բերեք, ասաց նախագահն ու ավելացրեց` եթե որևէ հարցում Հայաստանի օժանդակության կարիքն ունենան, այստեղ պատրաստ են նրանց ձեռք մեկնել։

Այնուհետև «Լույս» հիմնադրամի շահառուներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախագահին։

Կոլումբիայի համալսարանի ուսանող, ապագա ռեժիսոր Արթուր Մակարյանին, օրինակ, հետաքրքրեց` Հայաստանում գործող պետական թատրոններում արդյո՞ք հնարավոր չէ ստեղծել անկախ ռեզիեդենցիա-մրցույթ, որի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան աշխատել այդ թատրոններում։ Ի պատասխան` նախագահը մի նորություն հայտնեց։

© presidentԱրթուր Մակարյան
Артур Макарян - Sputnik Արմենիա
Արթուր Մակարյան

«Ես տեղյակ եմ մի ծրագրի մասին, որ փորձում է իրականացնել Արթուր Ջանիբեկյանը։ Ծրագրի իմաստն է` ունենալ մասնավոր հարթակ, որն ազատ կլինի ռեժիսորների ու դերասանների համար, եթե կարողանանք իրականացնել, կլինի այն, ինչ դուք եք ցանկանում։ Բոլոր կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալ, տաղանդավոր մարդիկ միշտ պետք են նրանց, ուղղակի փորձելը միշտ ծախսատար է նրանց համար»,- ասաց երկրի ղեկավարը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանողներից մեկն էլ նախ պատմեց, որ տասն օր եղել է Արցախում։ Նա նկատեց, որ այնտեղ մարդիկ չեն հավատում, որ կարող են նոր բիզնես հիմնել ու առաջ տանել։ Հետո հարցրեց` ինչպե՞ս այնտեղ ստեղծել մի միջավայր, որ ստարտափների թեման արդիական լինի։

«Եթե քեզ նման աղջիկների ու տղաների մի խումբ գտնենք, անպայման այդ խումբն այդտեղ կգործի, և դուք կունենաք այնտեղ ավելի մեծ հնարավորություններ, քան Երևանում։ Ես կխոսեմ Արցախի նորընտիր նախագահի հետ, մենք այդ հնարավորությունը կստեղծենք»,-ասաց Սարգսյանը։

Տեղեկացնենք, որ «Լույս» հիմնադրամն աջակցում է երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի լավագույն կրթական հաստատություններում։ Ամեն ամառ «Լույսի» շահառուները Հայաստան են ժամանում աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանում իրագործում են կարճաժամկետ ու անգամ երկարաժամկետ զարգացման նախագծեր։

2009 թվականից ի վեր հիմնադրամն աջակցել է 500 ուսանողի։

Լրահոս
0