ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երգչուհի Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիգե Աթեշին) օգոստոսի 31-ին ելույթ կունենա Երևանում։ Այս մասին երգչուհին նշել է Ինստագրամի իր էջում:
Գուգուշը երգում է պարսկերեն, ադրբեջաներեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն:
Հայրենի Իրանում նա մեծ ժողովրդականություն է վայելում, բայց Իսլամական հեղափոխությունից հետո՝ 1979 թվականին, նրան արգելել են ելույթ ունենալ Իրանում։ 2000 թվականից ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ամուսինը հայ է։
Գուգուշի անունը ներառված է Բաքվի «սև ցուցակում»։