ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 38-40, երեկոյան՝ 36-37 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (2000 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.00C (1969 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C։