ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Անհայտ հաքերները կոտրել են Linkin Park ռոք–խմբի երեկ մահացած մենակատար Չեսթեր Բենինգթոնի կնոջ թվիթերյան էջը։ Այս մասին հայտնել են ամերիկյան խմբի երկրպագուները, ինչից հետո սոցիալական կայքի համակարգողները փակել են էջը։
Այրու էջում սկսել էին հաղորդագրություններ հայտնվել, որոնցում կեղծ «Թալինդան» խոստովանում էր, որ դավաճանել է ամուսնուն Մայք Շինոդայի հետ, որ ամուսնացած է եղել Բենինգթոնի հետ միայն փողի համար ու նաև սադրել է նրան ինքնասպանություն գործել։
© СкриншотՉեսթեր Բենինգթոնի այրու թվիթերյան էջը
Չեսթեր Բենինգթոնի այրու թվիթերյան էջը
© Скриншот
Կարճ ժամանակ անց բոլոր այդ թվիթները ջնջվել են սոցիալական կայքի համակարգողների կողմից։
Հիշեցնենք, որ ամերիկյան Linkin Park ռոք-խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի մարմինը գտել են երգչի Կալիֆոռնիայի տանը։ Նախնական վարկածով` երգիչն ինքնասպան է եղել։