00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատի միջազգային օրը շախմատային Հայաստանում Հրանտ Մելքումյանի հետ

Բաժանորդագրվել
Արդեն 51 տարի է` ՖԻԴԵ-ի որոշմամբ հուլիսի 20-ը նշվում է որպես շախմատի միջազգային օր: Այդ կապակցությամբ տարբեր կարգի մրցումներ են անցկացվում, այդ թվում նաև` միաժամանակյա խաղի: Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է միջազգային գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ:

Հրանտ Մելքումյանը փոքր տարիքում շատերի պես զբաղվել է տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ… Բայց, ի վերջո, ընտրել է շախմատն ու հասկացել, որ չի սխալվել։ Այսօր նա շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է։

«Մանուկ հասակից շատ եմ սիրել ֆուտբոլը: Շատ ժամեր եմ անցկացրել ընկերներիս հետ բակում ֆուտբոլ խաղալով: Հինգ տարեկանից պապս ինձ սովորեցրեց նաև շախմատ խաղալ: Այն ժամանակ չէի էլ պատկերացնում, որ շախմատիստ եմ դառնալու: Բայց երբ եկավ կողմնորոշվելու ու մարզաձև ընտրելու պահը, ընտրեցի շախմատը»,- ասաց Մելքումյանը:

Շախմատ ընտրելու ճանապարհին, անկասկած, շատերի վրա է ազդեցություն թողնում մեր հանրահայտ շախմատիստ, աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Մելքումյանն էլ բացառություն չէ։

«Բնականաբար, շախմատում առաջին քայլ կատարելուց հետո երկրորդ կամ երրորդ քայլին արդեն իմանում ես, թե ինչ հաջողությունների է հասել Տիգրան Պետրոսյանը: Ու երբ գիտակցում ես քո հայրենակցի համաշխարհային արդյունքը, հպարտություն ես զգում»,- նշեց Մելքումյանը:

Открытие шахматной школы в Шенгавите. Ереван - Sputnik Արմենիա
Կյանքը շախմատում կամ ինչու է շախմատը նման հայկական մտածելաձևին

Շախմատի միջազգային օրվա մասին խոսելիս էլ հայ գրոսմայստերը նշեց, որ մեծ տարբերություն չի տեսնում ուրիշ օրերի հետ։

«Սովորական օր է, պարզապես ՖԻԴԵ-ն այս օրն է ընտրել, քանի որ հենց հուլիսի 20-ին էլ հիմնվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիան»,- ասաց նա

Շատ մարզաձևերում կարևոր մրցումներից կամ մրցաշարերից առաջ ուսումնամարզական հավաքներ են անցկացվում: Հրանտ Մելքումյանը պատմեց նաև, թե ինչ են անում շախմատիստները նման հավաքների ժամանակ։

«Բնականաբար ավելի շատ ժամանակ տրամադրում ենք շախմատին` վերլուծելով տարբեր մրցումների տարբեր պարտիաները: Բայց ամեն օր պարտադիր 2-3 ժամ զբաղվում ենք, այսպես ասած, ակտիվ սպորտով, նաև ապահովելով ֆիզիկական պատրաստականությունը, քանի որ պարտիաների ժամանակ ֆիզիկապես էլ պետք է պատրաստ լինես: Երբեմն մեկ պարտիան կարող է տևել 4-5 նույնիսկ 5-6 ժամ, այնպես, որ պետք է պատրաստ լինես»,- ասաց նա:

Մելքումյանը խոսեց նաև գործող շախմատիստների մասին` առանձնացնելով Լևոն Արոնյանին։

«Լևոնն, անշուշտ, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է, ու արդեն երկար ժամանակ է, որ այդպես է: Ես հաճախ եմ շփվում նրա հետ և նա իրոք ոգևորող շախմատիստ է: Կառանձնացնեի նաև Մագնուս Կառլսենին, որը շատ պատանի տարիքում բարձրացավ շախմատային օլիմպոս ու նրան այնտեղից դուրս մղել առայժմ հնարավոր չէ: Կառլսենը նոր մոտեցում բերեց շախմատին»,- ասաց Մելքումյանը:

Շախմատի Հայաստանի հավաքականը շախմատային օլիմպիադաներում երեք անգամ դարձել է հաղթող: Հայ շախմատիստները կարողացել են ամբողջ աշխարհին ապացուցել, թե ինչքան հզոր երկիր է Հայաստանը շախմատի աշխարհում:

Մելքումյանը խոսեց նաև թիմային ու անհատական մրցումների տարբերության մասին։

«Իհարկե, թիմային պայքարում կան նրբություններ: Բացի քո պարտիայից, դու հետևում ես նաև թիմակիցներիդ պարտիաներին: Երբ պետք է լինում որոշում կատարել` քո պարտիայի ընթացքում ստատիկ վիճակի անցնել, թե սրել խաղը, պիտի հստակ իմանաս, թե ինչ վիճակ է թիմակիցներիդ պարտիաներում ու նոր որոշում կայացնես: Կարճ ասած, մեկի խաղը կախված է մյուսի արդյունքից կամ պարտիայի ընթացքից»:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Մելքումյանը նշեց, որ սեպտեմբերի 2-ին Թբիլիսիում մեկնարկելու է շախմատի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը ու այդ մրցումներում առաջին ու երկրորդ տեղեր զբաղեցրած շախմատիստները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան: Սա մեր առաջատար Լևոն Արոնյանի համար վերջին շանսն է աշխարհի չեմպիոնի հետ ապագայում պայքարելու հնարավորություն ստանալու համար: Բացի Լևոն Արոնյանից, այդ մրցումներին կմասնակցի նաև Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև հայ շատ այլ շախմատիստներ: Բոլորին էլ հաջողություն ու հաղթական պարտիաներ ենք մաղթում:

Լրահոս
0