ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` հուլիսի 20-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի 39-40, գիշերային ժամերին 23-25 աստիճան տաքություն։