00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից:

Геворг Костанян - Sputnik Արմենիա
Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի նախկին գլխավոր դատախազը

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

— Արդարադատության երրորդ դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Միքայելի Վեքիլյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Ռոբերտի Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Լրահոս
0