XIX դարավերջին և XX դարասկիզբին պատկանող թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ: Կենցաղում օգտագործվող իրերից բացի, ցուցադրության են հանվել ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող շուրջ 51 նմուշ:
Ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն է ընձեռնված ծանոթանալ հայկական ավանդական գոտիների (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Դրանք պատրաստել են հայ վարպետները, ինչպես նաև կան դարասկզբի գործարանային արտադրության նմուշներ։
Թանգարանային ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը:
Միջոցառման նախաձեռնության հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունն է: