00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վազգեն Պետրոսյան
ԵՄ-ի ոչ մի օգնություն միտված չէ ՀՀ–ի պաշտպանունակությունը բարձրացնելուն. Վազգեն Պետրոսյան
09:48
6 ր
Տիգրան Հովսեփյան
2023թ–ի սեպտեմբերից սկսած սուրճը միջազգային բորսաներում թանկացել է մոտ 2 անգամ. Տիգրան Հովսեփյան
09:55
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտական ու մարզական նորություններ նախագահի համար. Սարգսյանն այցելեց Արագածոտնի մարզ

© Sputnik / Gohar SargsyanБюраканская астрофизическая обсерватория
Бюраканская астрофизическая обсерватория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ։ Նա այցելել է Բյուրականի աստղադիտարան, այնուհետև` Աշտարակի հիմնանորոգված մարզադպրոց։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Աստղային դարպասներ. այսպես է ժամանակին անվանել Վիկտոր Համբարձումյանն աստղերով պատված այն դարպասը, որի բաց դռներն ուղեկցում են Բյուրականի աստղադիտարան։ Անվանումը խորհրդանշական է, քանի որ այդ դարպասներով, կարծես, մտնում ես տիեզերք կամ մի վայր, որտեղ ուսումնասիրում են այն։

© Sputnik / Gohar SargsyanԲյուրականի «Աստղային դարպասը»
Звездны ворота бюраканской астрофизической обсерватории - Sputnik Արմենիա
Բյուրականի «Աստղային դարպասը»

Հենց «աստղային դարպասների» հարևանությամբ նախատեսվում է ստեղծել փոքրիկ շինություն` բաղկացած երկու սրահից։ Մեկում կգործի աստղագիտական պատմության թանգարան, մյուսում` դասախոսությունների լսարան։

«Տարեկան Բյուրականի աստղադիտարան է այցելում մոտ 5000 մարդ, ինչը շատ քիչ է։ Հիմնական խնդիրը կենցաղային պայմաններն են։ Եթե մենք մի փոքր ներդրում անենք և այցելուների համար ստեղծենք մի քիչ ավելի հարմարավետ պայմաններ, ավելի շատ զբոսաշրջիկների ու նաև տեղացիների կգրավենք»,–ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

© PresidentՀՀ նախագահի այցը Բյուրականի աստղադիտարան
Визит президента Серж Саргсяна в Бюракан - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահի այցը Բյուրականի աստղադիտարան

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և ծանոթացել գիտակրթական կենտրոն ստեղծելու ծրագրին։ Ըստ նախագծի` այստեղ կգործի վիրտուալ աստղադիտարան առկա ու հեռակա ուսուցման գաղափարի հիման վրա։ Իսկ վիրտուալ աստղագիտության զարգացման համար անհրաժեշտ են համակարգչային հզոր տեխնիկա, ժամանակակից կայքէջ ու դասընթացների կազմակերպում։

Հիշեցնենք, որ 2013 թվականին աստղադիտարանը ճանաչվել է որպես Հայաստանի ազգային արժեք։ Իսկ 2015 թվականին աստղադիտարանում հիմնադրվել է Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն։

«Նախագահը շատ լավ է արել, որ այցելել է մեզ։ Մեր հասարակությանը մեծ օգուտ է տալիս թեկուզ միայն այցելությամբ»,–ասաց Արեգ Միքայելյանը։

© presidentՆախագահն այցելել է վերանորոգված մարզադպրոց
Визит президента Серж Саргсяна в Арагацотн - Sputnik Արմենիա
Նախագահն այցելել է վերանորոգված մարզադպրոց

Այնուհետև նախագահն այցելել է նաև Աշտարակի վերանորոգված մարզադպրոց։ Դեռևս 2007 թվականին կառավարության պահուստային ֆոնդից Արագածոտնի մարզպետարանին հատկացրել են 30 միլիոն դրամ` մարզադպրոցի կիսակառույց շենքը գնելու համար։ Մարզադպրոցի հիմնանորոգումը ևս կատարվել է պետական բյուջեի հաշվին։ Ծրագրի արժեքը 463 միլիոն դրամ է։

© presidentՆախագահի այցը Արգածոտնի մարզ
Визит президента Серж Саргсяна в Арагацотн - Sputnik Արմենիա
Նախագահի այցը Արգածոտնի մարզ

«Բոլորդ էլ լավ գիտեք` մեր երկիրը վերանորոգման ենթակա շատ տեղեր ունի, բայց սպորտը մեր ազգային հենակետերից է »,–ասաց «Սևան» մարզական ընկերության նախագահ Բազմասեր Առաքելյանը։ Տեղեկացնենք, որ մարզադպրոցը 50 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է այս ընկերությանը։

Աշտարակի մարզադպրոց կարող են հաճախել ինչպես Աշտարակի, այնպես էլ հարակից համայնքների 350 մարզիկ։ Այստեղ կգործեն տարբեր մարզաձևեր` ըմբշամարտ, վոլեյբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ, ծանրամարտ, բռնցքամարտ։

Շենքը կառուցված է սեյսմիկ բոլոր կանոնների համաձայն։ Այստեղ կառուցվել են ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության համակարգեր, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Իսկ այս ընթացքում շենքում տեղադրվում է հակահրդեհային ազդանշանային համակարգը։

Լրահոս
0