00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի ներմուծում, թե օրինական չարիք. ո՞վ կփրկի հայ գործարարներին

© Sputnik / Samvel Sepetchyan / Անցնել մեդիապահոցКонтрольно-пропускной пункт (КПП) «Бавра»
Контрольно-пропускной пункт (КПП) «Бавра» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն ապրանքը, որը մինչ վերջերս առանց որևէ խոչընդոտի ապօրինի կերպով Հայաստան էր ներկրվում, ուղղակի խեղդում էր երկրի «սպիտակ» բիզնեսը` անառողջ մրցակցություն ստեղծելով։

Սակայն մաքսային և հարկային համակարգերում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները ու նաև հայկական մաքսային կետերի որոշ առանցքային մարդկանց ձերբակալումները հույս ներշնչեցին, որ իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում «մաքուր» աշխատելը, մեղմ ասած, ձեռնտու չէ։ Ազնիվ ճանապարհով ապրանք ներմուծել ու միաժամանակ գումար վաստակել հաջողվում է շատ քչերին, նրանց, ովքեր մի շարք արտասովոր ունակություններ և տաղանդներ ունեն, իսկ ամենակարևորը` հսկայական կամքի ուժ ու կայուն հոգեբանություն։

«ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՍՈՒԼԻՍ` SPUTNIK ԱՐՄԵՆԻԱ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ - Sputnik Արմենիա
Հարկային և մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման քաղաքականություն

Այդ խիզախ մարդիկ, որոնք չեն դավաճանում իրենց սկզբունքներին, երբեմն ստիպված են ամեն գնով պահպանել իրենց գործը։ Ու եթե այդ գործը, ի հեճուկս ամեն դժվարության, շարունակում է գոյություն ունենալ, դրա սեփականատիրոջը ժամանակ առ ժամանակ «վերևից» «անպատշաճ առաջարկություններ» են անում, թե արի միասին վաստակենք, իսկ փոխարենը մենք «կանաչ ճանապարհ» կտրամադրենք (այլ կերպ ասած` «տանիք»)։

Ու վայ նրան, ով կմերժի։ Բայց այդպիսիններ լինում են… Ահա ինչ հետևանքներ դա կարող է ունենալ. անհիմն ստուգումներ ու տուգանքներ` հարկային և մաքսային ծառայությունների կողմից չափազանց մեծ ուշադրություն և պահանջկոտություն։

Շախմատի մեջ դա կկոչվեր խաղ անազնիվ հակառակորդի հետ, որը մեծ խելքի տեր մարդ չէ, բայց երեք անգամ ավելի շատ խաղաքարեր ունի։ Եվ եթե այդ իրավիճակում հաջողվում է մի կերպ տեղեր զբաղեցնել, հակառակորդը ձիով քայլ է անում` սկսում է նույն ապրանքը ներմուծել, միայն թե ապօրինի ճանապարհով, այսինքն` գրեթե ամբողջովին խուսափելով հարկերից։

Հիմա պատկերացրեք. Դուք արդեն երկար տարիներ է ինչ Հայաստանում ներկայացնում եք, օրինակ, X բրենդի շոկոլադը։ Ամեն ջանք գործադրում եք որակ–գին հարաբերակցությունը պահելու համար, և ահա` «անակնակալ», Х բրենդի ավելի վատ որակի շոկոլադ է հայտնվում խանութներում։ Բնականաբար, այն օրիգինալից ավելի էժան է։

Սա երկու խոսքով այն մասին, թե ինչպես է կարելի խորտակել ազնիվ բիզնեսը, այսինքն` այն, ինչ եկամուտ է բերում ոչ միայն սեփականատիրոջը, այլ նաև պետական բյուջեին։

Контрабанда золота - Sputnik Արմենիա
Փորձել են խախտել մաքսային կանոնները, բայց չի ստացվել

Sputnik  Արմենիայի թղթակցի գետ զրույցում գործարարը, որն ավելի քան 20 տարի է գործունեություն է ծավալում թեյի ու սուրճի հայկական շուկայում, ասաց, որ մաքսանենգության դեմ պայքարելու միայն մի ճանապարհ կա։

«Միակ արդյունավետ միջոցը գնի իջեցումն է` ի վնաս սեփական ընկերության։ Այս միջոցի իմաստն այն է, որ մաքսանենգներին ձեռնտու չլինի այդ ապրանքի ներմուծմամբ զբաղվել` նույնիսկ հաշվի առնելով, որ նրանք խուսափում են հարկերից։ Հաճախ ապօրինի մատակարարվածը որակական առումով զգալիորեն զիջում է օրիգինալ ապրանքին, ինչը շատ է ազդում ընկերության համբավի վրա և արդյունքում հանգեցնում է գնորդների կորստին», – ասում է գործարարը։

Անազնիվ խաղացողների հետևից ընկնելն ապերախտ գործ է։ Նույնիսկ երեխան է հասկանում, որ հասարակ մահկանացուն հազիվ թե ձեռնամուխ լինի դրան. նրան շատ շուտ «կփակեն»։ Ներմուծողի խոսքով` կառույցները, որոնք կոչված են կասեցնել խաբեբաների գործողությունները, հենց իրենք են պաշտպանում նրանց։

«Այդ մարդիկ թաքնվում են, քանի որ խախտում են օրենքը։ Նրանք ապրանքը տարածում են կեղծ ընկերությունների միջոցով, կամ էլ կանխիկ գումարի դիմաց տալիս են այն մեծածախ գնորդներին։ Մենք բազմիցս դիմել ենք պատկան կառույցներին։ Նույնիսկ մատնանշել ենք, որ կետերում է վաճառվում ապրանքը և որ մաքսակետերով է անցել` երկիր մուտք գործելիս։ Որպես կանոն` դա հիշեցնում է խուլի ու կույրի խոսակցությունը։ Մեր ներկայացրած տվյալներին նրանք պատասխանում են, որ դա անհնար է և կոնկրետ անուններ էին պահանջում։ Բայց մենք գործարարներ ենք, ոչ թե քննիչներ։ Եթե օպերատիվ ծառայությունները ուզենային, հեշտորեն կբացահայտեին դրանք»,– ասաց նա։

Վերոհիշյալ սխեման տևական ժամանակ արդիական էր Հայաստանի համար, այդ պատճառով էլ կառավարության` փոքր և միջին բիզնեսը զարգացնելու խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան։

«Արևի շող` խավարի թագավորությունում». Վարչապետի բարեփոխումները vs կեղտոտ խաղեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնվելը մեր իրականության մեջ շատ ոլորտների է ցնցում բերել։ Բիզնես սեկտորը բացառություն չէ։ Խարիզմատիկ վարչապետը շատ ճարտասան է, սակայն մարդիկ կոնկրետ գործողություններ են ակնկալում (նրանից առաջ էլ էին շատերը գեղեցիկ խոսում)։ Եվ իսկապես, վերջին ամիսների ընթացքում և՛ հարկային, և՛ մաքսային կառույցներում մի շարք փոփոխություններ իրականացվեցին։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը բարկացավ. 17 տարի չաշխատած ընկերությունը միայն հիմա է օտարվում

Գործարարները փխրուն հույս են փայփայում, որ այդպես էլ կշարունակվի։

Հիմա արդեն լավ համբավ ունեցող ընկերությունները կարող են մաքսազերծում անել ապրանքի իրական արժեքով (ապրանքի ինվոյսի գինը, որ արտադրողն է ներկայացրել), այլ ոչ թե, այսպես կոչված, ստուգողական արժեքով, որը գրեթե երկու անգամ ավելի մեծ է իրականից։

Ինչ վերաբերում է հարկային ծառայությանը, ապա զգալիորեն կրճատվել է ստուգումների քանակը, մեծամասամբ, հիմա դրանք անցկացվում են ոչ թե հենց ընկերություններում, այլ վաճառքի կետերում` ստուգիչ գնումներ են իրականացվում, գներն են համեմատվում։ Հավատացեք, լավ մասնագետին շատ հեշտ է հասկանալ`վճարում է գործարարը հարկերը, թե՞ ոչ։ Այսպիսով, այն ընկերությունները, որոնք չեն խախտում օրենքի կետերը, նույնիսկ չեն նկատում այդ ստուգումները։

Ապօրինի ներմուծման խնդիրը դեռ չէր լուծվել, երբ ի հայտ եկան ադրբեջանական խնձորները։ Բավական չէ` ադրբեջանական էին, նաև` ապօրինի ներմուծված։ Հասարակությունն անչափ վրդովված էր։ Ապօրինի ներմուծողները չկարողացան խուսափել պատասխանատվությունից։ Թե ինչ է կատարվել կադրից դուրս, ինչ հրահանգներ են տրվել, մենք դժվար թե իմանանք, բայց որոշ տեղաշարժ, այնուամենայնիվ, եղավ. կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվեցին Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն։

Ընդ որում, դա հենց այնպես չէր տեղի ունենում, այլ օրենքի ողջ խստությամբ. հեռուստաէկրաններին հայտնվեցին տխուր դեմքերով ու ոլորած ձեռքերով հանցագործները։ (Երևի, այդ պահին շատերի մոտ հույս ծնվեց)։

Մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալություններից հետո մոտակա ամիսներին դժվար թե որևէ մեկը համարձակվի օրենքը խախտել կամ ապօրինի կերպով որևէ բան ներմուծել, բայց «չարիքի» ոչնչացման մասին խոսել դեռ վաղ է։ Հիմա իրավիճակին խստորեն հետևում են, բայց չի բացառվում, որ այն կրկնվի, մինչև մեզ մոտ չզարգանա բիզնեսի այն մշակույթը, որը պետք է լինի ցանկացած զարգացած երկրում։ Իսկ դա անհրաժեշտ է, եթե ուզում ենք ստեղծել քաղաքակիրթ, հարուստ ու ուժեղ պետություն։

Լռությունը ոսկի՞ է

Այս հոդվածը թերի կլիներ առանց պատկան կառույցների կարծիքի, մասնավորապես` Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի, որը կարգավորում է արտահանման ու ներմուծման հարցերը։ Հենց այդ պատճառով էլ ստիպած էինք մի ամսով «սառեցնել» նյութը` սպասելով գերատեսչության պատասխանին, թեև օրենքով դրա համար հատկացվում է ընդամենը հինգ աշխատանքային օր։

Երկար բանակցություններից, պարզաբանումներից և անվերջ սպասելուց հետո մենք որոշեցինք հրապարակել հոդվածն այսպիսի տեսքով։ Իսկ եթե մեզ հաջողվի պատասխան ստանալ մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, դրանք, անպայման, կհրապարակվեն Sputnik Արմենիայի կայքում։

Русская версия

Լրահոս
0