00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահական 7-րդ ընտրությունը փաստում է` Արցախի անկախ պետությունը կայացել է

© Sputnik / Asatur YesayantsНациональное собрание Республики Арцах
Национальное собрание Республики Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում անցկացված 5 համաժողովրդական և խորհրադարանի կողմից իրականացված ԼՂ նախագահի 2 ընտրությունները վկայում են այդ երկրում ժողովրդավարության կայացման մասին։ Այս մասին այսօր ԼՂ–ում ընտրություններից հետո Sputnik Արմենիային ասել են ԼՂՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիս – Sputnik. Բակո Սահակյանի երրորդ վերընտրությունն իրավական առումով որևէ խոցելի տեղ չունի։  Այսօր նախագահի ընտրությանը նվիրված ԱԺ հատուկ նիստի ավարտին, լրագրողների հետ զույցում, ասաց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Վստահ եղեք, որ եթե այդպիսի բաց լիներ, առաջին հերթին խրհրդարանում ներկա քաղաքական ուժերը և հենց գործող նախագահը չէր տա իր համաձայնությունը, որպեսզի քաղաքական ուժերն առաջադրեին իր թեկնածությունը»,– ասաց Ղուլյանը։

Արցախի խորհրդարանն ընտրեց երկրի նախագահին - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանը վերընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում

ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ ս.թ. սեպտեմբերին ավարտվում է համաժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի պաշտոնավարման ժամկետը և մեկնարկում է առաջին անգամ ԱԺ կողմից ընտրված նախագահի լիազորությունների կատարման ժամկետը։

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը, ԱԺ–ի կողմից նախագահի ընտության փաստն ադեն վկայում է կայացած ժողովդավարության մասին։

«Սա ցույց է տալիս, որ մենք մեր ուղուց չենք հրաժարվել և հստակ գնում ենք դեպի ժողովրդավարության, պաշտպանունակության և մեր անվտանգության ամրապնդման ուղիով»,– ասաց Հովհաննիսյանը։

Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանն էլ Արցախում նախագահական ընտրությունները որակեց որպես պետականաշինության առաջնային քայլերից մեկը` նշելով, որ արդեն 7-րդ անգամ նախագահի ընտրությունը վկայում է, որ Արցախը որպես անկախ պետություն կայացել է։

«Վերջին 10 տարում մեր ացկացրած ընտրություներից յուրաքանչյուրը միշտ մի քայլ առաջ էր նախորդից։ Սա առաջին մեր լուրջ ձեռքբերումն է»,– ասաց Թովմասյանը։ «Երկրորդը վերջին 10 տարում գրանցված 8-10% տնտեսական աճն է, որը հնարավորություն է տվել 2007-ի համեմատ 2-3 անգամ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակներն ու սոց վճարները»։

Լրահոս
0