Արցախը 2000-ականների սկզբից չի մասնակցում բանակցային գործընթացին Ստեփանակերտը պետք է Հայաստանի առջև դնի բանակցությունների երրորդ կողմ դառնալու հարցը ։ Արցախի Հանրապետության խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
«Կարծում եմ` ժամանակն է, որ այդ հարցը դրվի»,- ասաց Աղաբեկյանը։
Նրա կարծիքով` եթե նոր պատերազմ լինի, ապա այն կլինի ոչ թե «կողմերի, այլ ժողովուրդների պատերազմ»։
Արցախի նախագահի թեկնածու Աղաբեկյանը նշեց նաև, որ լուծում պահանջող հաջորդ հարցը ժողովրդագրական խնդիրն էԼ «Վերադարձ Հայաստան, վերադարձ Արցախ» գաղափարախոսությունն այլընտրանք չունի։
Նա հորդորեց զարգացնել հիփոթեքային շուկան և արտոնյալ վարկեր տրամադրել բազմազավակ ընտանիքներին, ընդհուպ մինչև անվճար բնակարանների տրամադրում։
Այսօր` հուլիսի 19-ին, Արցախի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում երկրի նախագահ է ընտրում։ Նոր նախագահը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։
Նախագահի թեկնածուները երկուսն են` գործող նախագահ Բակո Սահակյանն ու «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
2017 թվականի սահմանադրության համաձայն` Արցախն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի, և այսուհետև երկիրը կղեկավարի նախագահը, որին 5 տարի ժամկետով կընտրի ժողովուրդը։ Նույն մարդը կարող է պաշտոնավորել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։