ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը (ինչպես նաև նրա կինը` Ժաննան), որը վերջին ժամանակաշրջանում մեզ մեծ ակտիվություն է դրսևորում սոցցանցերում, հանրությանն է ներկայացրել իր կյանքում տեղի ունեցած հերթական ուրախալի իրադարձությունը` Իտալիա կատարած ուղևորությունը։
Աստղային զույգին միացել են նաև երգչուհի Ալսուն ու նրա ամուսինը` Յան Աբրամովը, ինչպես նաև` Իվան Ուրգանտը։
«Ես, ամուսինս ու ընկերուհիս` Ժաննան իր երկրորդ կեսի հետ», — համատեղ աստղային լուսանկարն այսպես է մեկնաբանել երգչուհի Ալսուն։
«Ես, իմ առաջին կինը` Ժաննան, և գեղեցկուհի Ալսուն իր երկրորդ կեսի հետ։ Ձեզ դուր եկա՞վ ֆոտոկատակս», — արձագանքել է Գարիկը` նմանատիպ լուսանկար հրապարակելով Instagram-ի իր էջում։
Բացի այդ, Գարիկը մեկ այլ հարց է ուղղել օգտատերերին` ո՞ւմ կինն ավելի ծիծաղելի տեսք ունի։