Սևանը պայմանականորեն բաժանվում է մեծ ու փոքր լճերի։ Կարծիք կա, որ մեծ խորության վրա հակառակ հոսանքներ կան։ Խորհրդային ժամանակաշրջանում փոքր Սևանի հատակին ողողված հունով գետահովիտ է հայտնաբերվել։ Հետազոտությունները բացահայտել են, որ լճում տեկտոնիկ խզվածք կա։ Այն ձգվում է գրեթե ամբողջ հատակով, իսկ դրան զուգահեռ ձոր է գոյացել։ Ամենայն հավանակությամբ, այդ ձորն առաջացել է այն ժամանակ, երբ մեծ Սևանը դեռ գոյություն չի ունեցել:
Այդ հետազոտությունները սկսել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Կոնստանտին Պաֆենհոլցը (1893 — 1983)։ Նա մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրել տարածաշրջանը և այնքան է սիրել Սևանը, որ մահից առաջ կտակել է իր աճյունասափորն ամփոփել լճի ամենախոր հատվածում։
Մեկ այլ ականավոր գործիչ գիտնական «Կինոճանապարհորդների ակումբ» հայտնի ծրագրի հեղինակ Յուրի Սենկևիչը նույնպես Սևանի հանդեպ ատասովոր վերաբերմունք է ունեցել։ Նա իր հետ Բայկալից և Խաղաղ օվկիանոսից ջուր է բերել ու լցրել այն լճի մեջ, որն «առաջին հայացքից բոլորին գրավում է իր մոգական ուժով»։