00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:02
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սարգսյան. «ՄԽ համանախագահները վստահ են, որ հրադադարը խախտողն Ադրբեջանն է»

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Ռ-էվոլյուցիային« տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահաները շատ լավ գիտեն, թե ով է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը շփման գծում:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույցներ հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների միջև: Սարգսյանը վստահեցրեց, որ առնվազն երեք անգամ հստակ ի ցույց է դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը:

«Ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը: Բոլորը դրանում համոզված են, որ խախտող կողմն Ադրբեջանն է: Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ կնշանակի խրախուսել հայկական կողմին, շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել: Ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչու՞ դուք կոնկրետ մատնացույց չեք անում: Ասաց՝ կոնկրետ մատնացույց անելու պարագայում կարող է դառնանք կողմ, բոլորը կարող են մտածել, թե մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել»,-մեջբերեց նախագահ Սարգսյանը:

ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը նշեց, որ Մինսկի խումբը ոչ թե անզոր է, այլ ամենազոր չէ:

«Անշուշտ, եթե համանախագահող երկրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին ցանկանա ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին, իհարկե, կարող է, եթե դա թիվ մեկ խնդիրն է իր երկրի համար: Ամեն դեպքում պատկերացնու՞մ եք, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան փորձեն ինչ-որ երկրի պարտադրել սեփական կամքը: Մի այլ հանգամանք էլ կա՝ պարտադրանքը միշտ չէ, որ արդյունավետ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը մատնացույց արեց այլ հակամարտությունները, աշխարհում կատարվող ահաբեկչական գործողությունները, որոնց դեմ կարծես թե պայքարում են խոշոր խաղացողները: Բայց միշտ չէ, որ նրանք հասնում են հաջողության:

«Այնպես որ այստեղ ևս հասկանալի է Մինսկի խմբի որոշումը, նրանք փորձում են անել համոզելով և ոչ թե կոշտ պարտադրանքով»,-ասաց երկրին ղեկավարը:

Նա մատնանշեց նաև խնդրի երրորդ կետը՝ հետաքննական մեխանիզմներ:

«Խոսքը ոչ միայն որոշելու մասին է, թե որ կողմն է խախտել, այլ նաև հետաքննություն անցկացնել, թե կողմերից որ մեկի որ զինվորն ու որ սպան խախտեցին հրադադարի ռեժիմը: Այստեղ Մինսկի խմբի համանախագահները գնան ու կոնկրետ ստորաբաժաբումներում հետաքննություն անցկացնեն, դա էլ այնքան տրամաբանական չէ»,-ասաց Սարգսյանը:

Նախագահը նշեց՝ մեր պահանջն է, որ ստեղծվի հրադադրի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ:

Լրահոս
0