00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ ծաղիկներ են դրել և մոմեր վառել ՊՊԾ գնդի մոտ

Բաժանորդագրվել
Մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում էին նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները, բարեկամներն ու գործընկերները, ծաղիկներ են դրել և մոմեր վառել Էրեբունիում գտնվող ՊՊԾ գնդի մոտ։

Մոմավառությունը նվիրված էր ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հիշատակին։

2016 թվականի հուլիսի 17-ի գիշերը, ժամը 05.28-ին Ֆեյսբուքում հայտնվեց «Սասնա ծռեր» խմբավորման «Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք» հայտարարությունը: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ իսկապես զինված հարձակում է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա:

Խմբի կազմում կային արցախյան պատերազմով անցած, հերոսական ու հայրենանվեր անցյալ ունեցող ազատամարտիկներ, որոնք հայտարարում էին, որ իրենց հուսահատ քայլով փորձում են փոխել տիրող քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակը: Թերևս, նաև համընդհանուր դժգոհությունն էր պատճառը, որ հասարակության մի ստվար զանգված կանգնեց ՊՊԾ գունդը գրավողների կողքին, ինչն էլ ցույցերի, բախումների, ձերբակալությունների, ցավոք, նաև վիրավորների ու մահվան պատճառ դարձավ:

Միայն հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին: Հայաստանը ցնցած այս իրադարձությունը խլեց 3 ոստիկանի կյանք, վնասվածքներ ստացան տասնյակ քաղաքացիներ ու խմբի անդամներ:

Լրահոս
0