ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս 88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտնաբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման:
Բեռը հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: