00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ երկրներն իրենց իրավունքները կկարողանան պաշտպանել միայն համատեղ ջանքերով

© Sputnik / Виктор ТолочкоГлавы МИД стран ОДКБ в Минске
Главы МИД стран ОДКБ в Минске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կազմակերպության հիմնական խնդիրը ոչ թե արտաքին մարտահրավերներին արձագանքելը պետք է լինի, այլ ՀԱՊԿ անդամ–երկրների զարգացման համար բարենպաստ արտաքին պայմաններ ստեղծելը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունները կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել միայն համատեղ ջանքերով, կազմակերպության հիմնական խնդիրը պետք է դառնա իր անդամ երկրների համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը։ Sputnik Բելառուսի տեղակացմամբ` այս մասին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

«Մեր կարծիքով` այսօրվա պայմաններում ՀԱՊԿ–ի հիմնական խնդիրն արտաքին գործոններին միայն արձագանքելու պատրաստականությունը չէ։ Մեր կազմակերպությունն իր պետք է կարողանա նաև բարենպաստ արտաքին պայմաններ ստեղծել անդամ–պետությունների զարգացման համար»,– ասել է  Մակեյը լրագրողներին` ամփոփելով  ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Նա ընդգծել է, որ հատուկ կարևորություն ունի այդ հարցի դիվանագիտական լուծումը։ Նախարարը հիշեցրեց, որ երկուշաբթի կազմակերպության երկրների արտգործնախարարների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է նաև Բելառուսի նախագահը։

«Միայն ընդհանուր դիրքորոշումով հանդես գալու դեպքում մենք կարող ենք արդյունավետությամբ պաշտպանել մեր երկրների շահերը, համակողմանի ամրապնդել ՀԱՊԿ–ի արտաքին քաղաքական հեղինակությունը», – ավելացրեց նա։

Совместное заседание СМИД, СМО и КССБ ОДКБ в Ереване - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ն պատրաստվում է խաղաղապահ միլիցիա ստեղծել

Նախարարը նշել է, որ այս նիստն անցավ կազմակերպությանը բնորոշ ավանդական համագործակցության և գործընկերության ոգով։

«Մենք հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք գործունեության առանցքային և կոնկրետ կողմերի վրա։ Մասնավորապես, ուսումնասիրվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական, ինչպես նաև միջազգային հարթակում ՀԱՊԿ–ի պետությունների փոխգործակցության հարցեր։ ՀԱՊԿ–ում որպես նախագահ Բելառուսն իր ուշադրությունը սևեռել է քաղաքական ոլորտի վրա», – պատմել է նա։

Մակեյի խոսքով`  համաձայնեցվել և հայտարարություն է ստորագրվել Եվրոպայի առանձին երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային բանակի սխրանքը հավերժացնող հուշարձանների չդադարող ապամոնտաժման ակցիաների վերաբերյալ։ Երկրորդ հայտարարությունը նվիրված է տեղեկատվական անվտանգության ընդհանուր միջոցների ապահովմանը։

«Մենք նաև համատեղ որոշում ենք ընդունել արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների ծրագրի մասին։ Ընդգրկված են այն թեմաները, որոնք մենք համատեղ առաջ ենք տանելու միջազգային հարթակներում», – ասել է նա։

Մակեյը հայտնել է նաև, որ քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք ՀԱՊԿ հերթական նիստի քննարկմանը կդրվեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Բելառուսի արտգործնախարարը հայտնել է, որ այդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել տարեվերջին Մինսկում։

Русская версия

Լրահոս
0