ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին մոտակա դիտահորում նկատվել է օձ։
Օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: