00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

McDonald's Georgia–ի սեփականատերը Երևանի քաղաքապետին Թբիլիսի է հրավիրում

© AFP 2024 / PAUL J. RICHARDS / AFPМакдональдс
Макдональдс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում McDonald's ցանցի կառուցման նախաձեռնող, վրացի գործարար Թեմուր Չկոնիան Երևանի քաղաքապետին Վրաստան է հրավիրում` հարևան երկրում գործող արագ սննդի ռեստորանների ցանցի աշխատանքին ծանոթանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացի գործարար Թեմուր Չկոնիան շուրջ երկու տարի է` փորձում է Հայաստանում McDonald's բացել։ Գործարարը համապատասխան թույլտվություն ստացել է, բայց արագ սննդի կետ բացելու համար վայր ընտրելու խնդիրը չի լուծվում։

«Վրաստանում McDonald's–ի 12–րդ կետը բացել ենք Քութաիսում։ Ճարտարապետները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, հայ հասարակությունն ավելի լավ պետք է տեղեկացված լինեն մեր ռեստորանների որակի մասին։ Այդ նպատակով ես ուզում եմ Երևանի քաղաքապետին հրավիրել և ցույց տալ մեր երկրում գործող McDonald's–ները, ծանոթացնել բարձրակարգ աշխատանքին», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Չկոնիան։

Նա ուզում է երկհարկանի ռեստորան բացել Երևանի կենտրոնում։ Երկրի բնակչության մեծ մասն ընդվզում է այս նախաձեռնության դեմ։ Նրանց կարծիքով` քաղաքի գլխավոր հրապարակում  McDonald's բացելը կփչացնի քաղաքի տեսքը։

Սակայն գործարարը չի հուսահատվում և  հայկական մամուլի ու սոցցանցի օգտատերերի բազմաթիվ հարցադրումներին ու բողոքներին պատասխանում է, որ Հայաստանում նախագիծը ավարտին հասցնելու մտադրությունն անխախտ է։ Այստեղ բիզնես սկսելու հարցերը Չկոնիան ամբողջությամբ իր վրա է վերցնում` նշելով, որ Հայաստանում McDonald's բացելը նաև մի քանի տասնյակ մարդու աշխատանք ունենալու հնարավորություն  կընձեռի։

Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Չկոնիա. McDonald's–ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի շրջակայքը

«Հայաստանի, ինչպես նաև աշխարհի մյուս երկրների առաջ ծառացած է քաղաքացիների զբաղվածության հարցը։ Ես նոր աշխատատեղեր ստեղծելու հիանալի հնարավորություն եմ առաջարկում։ Այսօր Վրաստանում McDonald's–ի համակարգում ավելի քան 1000 մարդ է աշխատում։ Ուրիշ ի՞նչ է պետք Հայաստանին», – ասաց Չկոնիան։

Նրա խոսքով` McDonald's–ը համաշխարհային ապրանքանիշ է, որը կարող է միայն ավելի գրավիչ դարձնել երկիրը։

Հայաստանում McDonald's–ի առաջին ռեստորանը բացելու համար վրացի գործարար Թեմուր Չկոնիան շարունակում  է բանակցել Հայաստանի ղեկավարության հետ։

Նախնական ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվեր երկհարկանի ռեստորան և տեղակայված լիներ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, ինչը հայաստանյան McDonald's–ին ամենամյա միջազգային մրցույթի մասնակցելու հնարավորություն կընձեռեր։

Չկոնիան նախատեսում է Հայաստանում, ընդհանուր առմամբ, յոթ նման սննդի կետ բացել։ Ներկա պահին նախագիծը իրականացման փուլում է։ Ռեստորանը կառուցելու համար 1500 քմ մակերես ունեցող տարածք է հարկավոր։

Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվում է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի 12 կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատեր է։

Русская версия

Լրահոս
0