00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաստիվեր Անապատի խորհրդավոր լռությունը

© abalabanyanВодопад Ластивер
Водопад Ластивер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է Հայաստանի Իջևանի շրջանի Լաստիվեր տեղանքում գտնվող խորհրդավոր քարանձավի և գեղատեսիլ բնության մասին:

Եթե դուք փնտրում եք քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ միաժամանակ կլինեն անդնդախոր կիրճ և կուսական անտառ, լեռնային ջրվեժներ և խորհրդավոր քարանձավներ, գեղատեսիլ քարափներ և սառնորակ աղբյուրներ, ապա դուք անպայման պետք է այցելեք Լաստիվեր. այդ ամենն այնտեղ կա:

Լաստիվեր կոչվող տեղանքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Այն լայն հանրությանն առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին մշտական արշավներ կազմակերպել դեպի Լաստիվեր: Հիմա Լաստիվերն արդեն արտասահմանյան զբոսաշրջիկների և մեզ համար ճանաչված զբոսավայր է, ներառված է զբոսաշրջային տարբեր գործակալությունների քայլարշավների ցանկում:

© panoramioԼաստիվեր տանող ճանապարհին
По дороге в Ластивер - Sputnik Արմենիա
Լաստիվեր տանող ճանապարհին

 

Արշավի մասնակիցները Ենոքավան գյուղի վերին հատվածի հանգստյան գոտուց Խաչաղբյուր գետի երկայնքով շարժվում են դեպի ձորի ափերին տարածված անտառները: Շուտով բացվում է մի հիասքանչ տեսարան՝ այստեղ Խաչաղբյուր գետն են թափվում տեղանքի անբաժանելի մասը կազմող երկու գեղեցկագույն ջրվեժներ: Այդ պահից սկսած՝ միանգամից հայտնվում ես բացարձակ այլ իրականությունում, որտեղ գերիշխում են երկինք խոյացող հսկայական անտառապատ ժայռերը:

Ենոքավանից դեպի Լաստիվեր քայլարշավի տևողությունը շատ երկար չէ՝ մոտ մեկուկես ժամ: Զբոսաշրջիկներն իրենց հանգիստը կարող են վայելել Լաստիվերի անտառային գեղատեսիլ բացատում, որտեղ ստեղծված է փայտյա հեքիաթային տնակների մի յուրօրինակ թանգարան: Այդ գեղեցիկ տնակները կառուցվել են Լաստիվեր զբասավայրը այցելուների համար առավել գրավիչ դարձնելու համար, որն իրոք հրաշալի նախաձեռնություն է: Հետաքրքիր գաղափար է նաև տեղանքի տարբեր հատվածներում տեղադրված տարատեսակ կուժերի, գյուղական սպասքի ու կահկարասու առկայությունը:

© panoramioՀեքիաթային տնակներից մեկը
Деревянные домики в Ластивере - Sputnik Արմենիա
Հեքիաթային տնակներից մեկը

Սակայն գլխավոր տեսարժան վայրը դեռ առջևում է: Շուտով մոտենում ենք քարանձավներին, որոնցից ամենամեծը կոչվում է Լաստիվեր Անապատ: Քարանձավը գտնվում է ձորի ուղղաձիգ լանջի վրա, և դրան հասնելն այնքան էլ դյուրին չէ: Դրա համար պետք է հաղթահարել դժվարամատչելի, քարափի եզրով անցնող արահետի ոլորանը: Հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որը նման էր լաստի, և այդ իսկ պատճառով քարանձավը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:

© wiki-turizmԼաստիվեր քարանձավի ներսում
Пещера Ластивера - Sputnik Արմենիա
Լաստիվեր քարանձավի ներսում

Լաստիվեր Անապատն իր մեջ կրում է հազարամյակերի պատմություն և դեռևս չբացահայտված իր բազմաթիվ գաղնիքներով եզակիներից է Հայաստանում: Այն երկհարկանի է և բաղկացած է մոտ 12 առանձին սենյակից: Քարերով շարված հնավայրի քարանձավների մուտքն անմիջապես ժայռի ճակատին է: Հայտնի է, որ քարանձավն ի սկզբանե հեթանոսական շրջանի պաշտամունքային վայր էր, սակայն դարեր շարունակ այն նաև բնակատեղի է եղել, որի ապացույցն են այստեղի գտածոները: Զարմանալին այն է, որ քարանձավը մինչ հիմա էլ, հազարամյակներ անց, մարդկանց համար ծառայում է որպես կացարան: Բազմաթիվ են այն այցելուները, որոնք գալիս են այստեղ գիշերելու նպատակով և մեկ կամ ավելի գիշերներ են անցկացնում: Այցելուների մոտ հաստատուն է այն տեսակետը, որ Լաստիվերի քարանձավի միկրոկլիման բուժիչ և վերականգնողական զորեղ հատկություն ունի:

Հայտնի է նաև, որ քարանձավում 13-14-րդ դարերի մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Հետագայում այստեղ դարեր շարունակ իրենց աղոթքն են արել ճգնավորները, և այդ իսկ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով:

© wiki-turizmԼաստիվեր քարանձավի հարթաքանդակը
Настенные росписи и барельефы в пещере Ластивера - Sputnik Արմենիա
Լաստիվեր քարանձավի հարթաքանդակը

Սենյակների պատերին բազմաթիվ հարթաքանդակներ կան, սակայն իր բացառիկությամբ առանձնանում է կանանց պատկերներով մի ազդեցիկ հարթաքանդակ: Կարծիք կա, որ այստեղ պատկերված է հարսանիքի տեսարան, բայց դա ընդամենը վարկած է: Քչերն են տեղյակ, որ քանդակի հեղինակն է հանդիսացել տաղանդավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանը, որը ստեղծել է այդ գեղեցիկ ոճավորված պատկերը 1970-ականներին:

Այսպիսին է հայաստանյան հրաշք տեղանքներից մեկը՝ Լաստիվերը, որի հազարամյա գաղտնիքների վերջնական բացահայտումը թողնում ենք նրանց, ովքեր դեռևս չեն եղել այստեղ, իսկ նրանք, ովքեր արդեն եղել են, միշտ էլ ձգտում են կրկին վերադառնալ Լաստիվեր:

Русская версия

Լրահոս
0