5 կմ երկարությամբ վազքուղին ներառում էր Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մաշտոցի պողոտան: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով: Թեև վազքարշավը մրցութային չէր, բայց վերջնագիծն առաջինը հատած երեք տղաներն ու երեք աղջիկներն արժանացել են մրցանակների: Միջոցառումն ավարտվել է գունազարդ «հրավառությամբ» և դիսկոտեկով:
Հատկանշական է, որ «Երևանյան գունազարդ վազքը» մայրաքաղաքում կազմակերպվում է 2015 թվականից: Այն ունի միջազգային ձևաչափ և անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն:
Միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, իսկ վազքարշավից ստացված ամբողջ հասույթը նախատեսված է բարեգործական նպատակների համար: