00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայկական թաղամասի հրաշքը՝ բուժիչ ծառն ու Աննայի տունը

© Sputnik / Karen YepremyanМонастырь Святых Архангелов в Иерусалиме
Монастырь Святых Архангелов в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի հայկական թաղամասը զբաղեցնում է հին քաղաքի քառորդ մասը։ Այն գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր հատուկ և անկրկնելի կոլորիտով, այլև տեսարժան վայրերով, այդ թվում՝ ձիթապտղի հրաշագործ ծառով։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Երուսաղեմի հայկական թաղամասը փոքր Հայաստան է, որն անդադար հսկում են մեր հայրենակիցները։ Ըստ որոշ տվյալների՝ հայերը Երուսաղեմում ապրում են III դարից։

«Համաձայն հայկական աղբյուրների՝ հայկական թագավորական տոհմի ներկայացուցիչները Երուսաղեմ են եկել IV դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի առաջնորդ վարդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։

Ձիթենու պտղի հետևից

Սուրբ Հրեշտակապետաց վանքը գտնվում է հայկական թաղամասի սրտում։ Կիլիկիայի թագավորն այն կառուցել է XI-XII դարերում Պարթևների թագուհի Աննա Քահանայապետի տան տեղում։

Վանքի բակում ձգվում է մի հնագույն ձիթենի: Ըստ լեգենդի՝ հենց այս ծառին են կապել Հիսուսին։ Ասում են՝ ծառը հրաշքներ է գործում։ Հին վանական գրքերում նկարագրված են, թե ինչպես է այն անպտղություն ու այլ հիվանդություններ բուժել։

© Sputnik / Karen YepremyanՍուրբ Հրեշտակապետաց վանք
Սուրբ Հրեշտակապետաց վանք - Sputnik Արմենիա
1/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
© Sputnik / Karen YepremyanՍուրբ Հրեշտակապետաց վանք
Սուրբ Հրեշտակապետաց վանք - Sputnik Արմենիա
2/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
© Sputnik / Karen YepremyanՍուրբ Հրեշտակապետաց վանք
Սուրբ Հրեշտակապետաց վանք - Sputnik Արմենիա
3/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
© Sputnik / Karen YepremyanԲուժիչ ձիթենին
Բուժիչ ձիթենին - Sputnik Արմենիա
4/4
Բուժիչ ձիթենին
1/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
2/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
3/4
Սուրբ Հրեշտակապետաց վանք
4/4
Բուժիչ ձիթենին

«Անպտղության բուժման դեպքերը շատ են։ Ոմանք գալիս են Երուսաղեմ միայն հանուն այս ծառի պտուղների։ Վերջերս մի կին, որին 25 տարի անարդյունք բուժել էին անպտղության դեմ, մայրացավ ու առողջ զավակ ծնեց»,- ասաց վարդապետը։

Ուղտագնացների համար վանքում առանձնացրել են յոթ սենյակ, որոնք պահպանել են առաջնային տեսքը, թեև մի քանի տարի առաջ վերանորոգվել են։ Սենյակներից մեկում գտնվում է Սուրբ Գրիգոր Տաթևացու մատուռը։ Վանքի ձախ կողմում կա մկրտության ավազան՝ շրջապատված հայկական խաչերով։ Այն հայտնաբերվել է մի քանի տարի առաջ վերականգնողական աշխատանքների ժամանակ։

Սուրբ Հակոբյանց վանքի կանթեղները

Երուսաղեմի ամենագեղեցիկ տաճարներից մեկը Սուրբ Հակոբյանց վանքն է, որը կառուցվել է XI դարում Հակոբ առաքյալի թաղման վայրում։ Հենց այս տաճարում է իր դստերը մկրտել ամերիկյան հաղորդավարուհի, ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը։

Առաստաղից կախված մոտ երկու հարյուր կանթեղներն անկրկնելի, խորհրդավոր մթնոլորտ են ստեղծում։ Հնում ամեն մի կանթեղի վերևում զատկի ձու էին կախում։ Հիմա դրանց փոխարինում են հրեշտակապետներով և ծաղիկներով նկարազարդված կավե ձվերը։

Վարկածներից մեկի համաձայն՝ ձվերը կախել են կանթեղների վերևում, որպեսզի փակեն մկների ճանապարհը, որոնք ճարպկորեն վազում էին շղթաներով և խմում կանթեղների յուղը։

Տաճար այցելելը պարտադիր ներառված է զբոսաշրջիկների և ուխտագնացների ծրագրում։

2010 թվականին, հայկական թաղամասում անցկացվող պեղումների ժամանակ գտնվել է Թադեոս առաքյալի կնոջ՝ Հեղինեի տունը։ Ավանդության համաձայն՝ Հեղինեն Կույս Մարիամի ընկերուհին է եղել։ Հեղինեի քարադագաղն այժմ Լուվրում է գտնվում։

Русская версия

 

Լրահոս
0