00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահա և վերջ. 14-րդ «Ոսկե ծիրանը» դարձավ պատմություն

© Sputnik / Asatur YesayantsЗакрытие кинофестиваля "Золотой абрикос"
Закрытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաղորդավարների «ահա և վերջ» թախծոտ բացականչությամբ և Արամ Խաչատրյանի Գայանե բալետի «Վարդագույն պարի» հնչյուններով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Երևանը 7 օրով վերածվել էր մի մեծ կինոթատրոնի, քանի որ կինոն ցուցադրվում էր ոչ միայն կինոթատրոններում, այլ նաև տարբեր հաստատություններում, որոնք այդ օրերին գործում էին որպես կինոդիտման սրահներ, ինչպես նաև բացօթյա ցուցադրություններ էին կազմակերպվում Պողոսյան պարտեզներում և Կասկադում։ Այս ամենն արված էր մի նպատակով՝ եթե երևանցին չի գնում կինո, կինոն է գալիս երևանցիների մոտ։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մեկնարկը տրված է: - Sputnik Արմենիա
Երևանցիներն ու Երևանի հյուրերը ծիրանաշատ օրեր կվայելեն. «Ոսկե ծիրանը» մեկնարկեց

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում 100-ից ավելի խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր ցուցադրվեցին, որոնց թվում էին նաև Հյու Հադսոնի և Ժամ Պիեր Մելվիլի ֆիլմերի հետահայացք ցուցադրությունները, վերջինը՝ ռեժիսորի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Փակման արարողությունից առաջ արդեն հանձնվել էին որոշ կարևորագույն մրցանակներ, այսպես՝ «Փարաջանովյան թալերը», որը շնորհվում է կինոաշխարհում մեծ ավանդ ունեցած արվեստագետներին, տրվել էր բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնին, որն այս տարի ոչ միայն փառատոնի հատուկ հյուրն էր, այլ նաև խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահը։

Հայ առաքելական եկեղեցու «Եղիցի լույս» պատվավոր մրցանակին էր արժանացել մեր լեգենդար հայրենակից, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Այսօր արդեն՝ փակման ամփոփիչ արարողության ժամանակ, առաջինը մրցանակ շնորհեցին կինոգետների և կինոքննադատների միջազգային ասոցիացիայի ժյուրիի անդամները։

© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» փառատոն
«Ոսկե ծիրան» փառատոն - Sputnik Արմենիա
1/3
«Ոսկե ծիրան» փառատոն
© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» փառատոն
«Ոսկե ծիրան» փառատոն - Sputnik Արմենիա
2/3
«Ոսկե ծիրան» փառատոն
© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» փառատոն
«Ոսկե ծիրան» փառատոն - Sputnik Արմենիա
3/3
«Ոսկե ծիրան» փառատոն
1/3
«Ոսկե ծիրան» փառատոն
2/3
«Ոսկե ծիրան» փառատոն
3/3
«Ոսկե ծիրան» փառատոն

Մասնագետները բարձր գնահատեցին իրանացի ռեժիսոր Մոհամմեդ Ռասևլոֆի «Անկաշառը» ֆիլմը, որը շաբաթներ առաջ արժանացել էր նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին «Հատուկ հայացք» ծրագրում: Հրանտ Մաթևոսյանի անունը կրող մրցանակը լավագույն սցենարական աշխատանքի համար ուղարկվեց Միացյալ Նահանգներ «Դոնալդը լաց եղավ» ֆիլմի սցենարիստ Քրիս Ավետիսյանին։

Հաջորդը «Հայկական համայնապատկեր» ծրագիրն էր։ Ժյուրին՝ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի գլխավորությամբ, լավագույն դերասանական խաղի համար մրցանակ շնորհեց Սամվել Թադևոսյանին «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելու համար։ 

Հայկական համայնապատկերում լավագույնը ճանաչվեց «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը: Կոմիտասի «Շողեր ջան» երաժշտության ներքո ժյուրին Յուջին Քորի գլխավորությամբ «Արծաթե ծիրանը» շնորհեց «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմին, իսկ «Ոսկե ծիրանը»՝ «Ուրվականի որսին»:

Հետո բեմ բարձրացավ ժյուրիի նախագահ Հյու Հադսոնը՝ նշելով, որ դիտել են 12 ֆիլմ ամենատարբեր երկրներից և համոզվել՝ փառատոնն, իրոք, միջազգային էր։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» ֆիլմը։ «Արծաթե ծիրանը» տեղափոխվեց Բրազիլիա «Արաբիա» ֆիլմի համար։

Եվ վերջապես, ժյուրիի որոշմամբ լավագույն ֆիլմ ճանաչվեց հնդկական «Ցանկալի դուրգան», որը մինչ «Ոսկե ծիրանը» գլխավոր մրցանակի էր արժանացել նաև Ռոտերդամի կինոփառատոնում։

© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» փառատոն
Закрытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» փառատոն

Երեկոյի ամենաուրախ հերոսը դարձավ Սամալ Քեմար Սասիդհարանը, որն իր շնորհակալական խոսքում անդրադարձավ երևանյան ապահով գիշերներին, որոնց նա կարոտ էր մնացել Հնդկաստանում։

Փառատոնի վերջին մրցանակը շնորհեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը։ «Վարպետ» մրցանակին արժանացավ վավերագրող Ջո Բերլինգերը, որի «Բնաջնջման հմտություն» ֆիլմի դիտումով էլ ավարտվեց 7 օր տևած երևանյան տոնը. 14-րդ «Ոսկե ծիրանը» դարձավ պատմություն։

© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե ծիրան» փառատոն
Закрытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» փառատոն
Լրահոս
0