00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաֆարյան․ «Ռուսաստանից Հայաստան փոխանցումների թիվն ավելացել է 40%-ով»

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցРоссийский рубль
Российский рубль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները վերլուծել են, թե Հայաստանն ինչպիսի ցուցանիշներ է գրանցել ԵԱՏՄ-ի շրջանակում 2017 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik․ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների թիվը 2017 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 40%-ով, Sputnik Արմենիային ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։

Եվրասիական փորձագիտական ակումբը տնտեսական երկու ուսումնասիրություն է անցկացրել «Հայաստանի տնտեսության 2017 թվականի առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» թեմայով։ Ուսումնասիրությունն անցկացրել են տնտեսագետ Աշոտ Թավադյանն ու Թաթուլ Մանասերյանը։

«2017 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում մեզ մոտ տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, որը վկայում է՝ մեր տնտեսությունը որոշակի աճի փուլում է գտնվում», — ասաց Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ ամբողջ տարածքում աճի դրական դինամիկա կա։ Դրա մասին է վկայում նաև ՌԴ ԿԲ նախագահի հայտարարությունն այն մասին, որ երկիրը զարգացման նոր փուլի շեմին է։

© Sputnik / Арам НерсесянԱրամ Սաֆարյան
Арам Сафарян - Sputnik Արմենիա
Արամ Սաֆարյան

Սաֆարյանը հայրենական տնտեսության դրական ցուցանիշներից առանձնացրեց Ռուսաստան արտահանվող պատրաստի ապրանքի (մասնավորապես՝ գյուղատնտեսական) քանակի երկնիշ աճը։

«Տպավորիչ է նաև զարգացումն ու արտահանման աճն այն ոլորտներում, որոնք Հայաստանում «մահացած» էին համարվում․ տեքստիլ արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը և վերամշակող արդյունաբերության այլ ճյուղերը», — ասաց Սաֆարյանը։

Բացի այդ՝ նշեց նա, տրանսֆերտների ծավալի կտրուկ աճ է նկատվում։ 2014 թվականին ռուբլու արժույթի անկման պատճառով փոխանցումների ծավալը կտրուկ նվազեց դոլարային էկվիվալենտով, սակայն 2017 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում աճը կազմեց 40%։

ԵԱՏՄ երկրներ բուսական արտադրանքի ներմուծման նորմերը - Sputnik Արմենիա
Ի՞նչ և որքա՞ն կարելի է ազատ ներմուծել ԵԱՏՄ երկրներ

Նրա խոսքով՝ տնտեսական աճը պետք է գերազանցի 6-7 տոկոսը, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն իսկապես դրական փոփոխություններ զգան երկրի սոցիալական և տնտեսական կյանքում։

Սաֆարյանը կարծում է, որ եթե պետական կառույցներն օգնեն մասնավոր բիզնեսին ընտելանալ ԵԱՏՄ-ի պայմաններին, ապա ապագայում դրական փոփոխություններն ավելի զգալի կլինեն։ Մասնավորապես՝ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում Ռուսաստանում պետական գնումների ոլորտում հայկական ընկերությունների մասնակցության հարցը։

Տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն իր հերթին նշեց, որ դրական փոփոխություններն արտացոլվել են նաև միջազգային վարկանիշային գործակալությունների (ինչպիսին է Fitch-ը) կազմած աղուսյակներում։

«Եթե տարեսկզբին նրանք կանխատեսում էին Հայաստանի ՀՆԱ-ի 2,1-տոկոսանոց աճ, ապա հիմա 3,5 տոկոսը գերազանցող ցուցանիշ են ակնկալում։ Համաշխարհային բանկը նույնպես նշում է տնտեսական վիճակի բարելավումը, որը պայմանավորված է, ի դեպ, այն հանգամանքով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել»,- ասաց Թավադյանը։

Փորձագետները վստահեցնում են, որ երկրի քաղաքացիները տնտեսության դրական փոփոխությունները կզգան այն ժամանակ, երբ հինգ և հինգից ավելի տոկոս աճ գրանցվի: Իսկ դրա համար հարկավոր է, որ ՀՆԱ-ում արտահանության չափաբաժինը գերազանցի 30%-ը, հիմա այդ ցուցանիշը մոտ 18% է (1,8 միլիարդ դոլար)։

© Sputnik / Арам НерсесянԱշոտ Թավադյան
Ашот Тавадян - Sputnik Արմենիա
Աշոտ Թավադյան

«Եթե արտահանման մեջ մենք հասնենք 3,5 միլիարդ դոլար ցուցանիշին, այսինքն՝ ՀՆԱ-ի 30%, ապա բոլոր պայմանները կստեղծենք 3,5-տոկոսանոց տնտեսական աճի համար», — ասաց Թավադյանը։

Նրա խոսքով՝ չնայած որոշ թերամշակումներին, Մաքսային օրենսգրքի ընդունումը դրական է ազդել Ռուսաստան արտահանվող ապրանքի ծավալի վրա։ Բացի այդ, իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, ռուբլու փոխարժեքը բարձրացել է, ինչը նպաստել է հայ արտահանողների եկամտի մեծացմանը։

Հայաստանի տնտեսությանը խանգարող ամենամեծ խնդիրներից մեկը Թավադյանը համարում է բիզնեսի վարկավորման բարձր տոկոսադրույքը, ինչը բերում է հայկական ապրանքների մրցուկանության թուլացման։

Մյուս կարևոր խնդիրը, որը խանգարում է տնտեսության զարգացմանը, փորձագետի կարծիքով՝ կոռուպցիան է։

Русская версия

Լրահոս
0