00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել, ԱԺ-ում էլ աժիոտաժ է սկսվել

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 15-ի մամուլի տեսությունը:

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաև ՀՀ նախագահն ու վարչապետը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական և ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։

Փոքրիկ իրարանցումը շփոթության մեջ գցեց Հայաստանի վարչապետի թիկնապահներին - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ներեց «կրակոցները»

Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, և այլ հյուրեր»։

«Փաստ». Մելիք Մանուկյանի փոխառությունները գերազանցել են 1 միլիարդը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Մանուկյանը հայտարարագրել է յոթ միավոր անշարժ գույք, որից երկու առանձնատուն, մեկ բնակարան, երկու հողամաս և երկու հասարակական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4» մակնիշի ավտոմեքենան:

Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 579 միլիոն 518 հազար և 480 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 344 միլիոն դրամ:

Մանուկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի՝ համապատասխանաբար 76 միլիոն 595 հազար, 70 միլիոն 270 հազար և 5 միլիոն 100 հազար դրամի չափով»:

«Հրապարակ». Աժիոտաժը սկսվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժը սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։

Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ ամենահարուստ կանայք

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, գումարով գնել են դրանք, գնացողներն էլ չեն հանձնել հին համարները, և, որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Իսկ նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած»։

Հայոց աշխարհ. «Գրանտակերների աչքը լույս»

Թերթը գրում է. «Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակում ԵՄ-ն, ի աջակցություն Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների, 2 միլիոն եվրո է տրամադրում: Այս մասին տեղեկացրել է ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ուրախ ենք, որ այս գումարը կօգտագործվի քաղհասարակության կազմակերպությունների ներուժին, կարողություներին զարկ տալու համար: Բոլորդ հասկանում եք քաղհասարակության կարևորությունը հզոր Հայաստան կառուցելու գործում»,-նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում 4000 ՀԿ է գրանցված, 1000 հիմնադրամ:

«Եթե անգամ սոսկ մի մասն է այս կազմակերպությունների գործում, այնուհանդերձ հզոր ներուժ է: Հետխորհրդային այլ երկրների շարքում սա այցեքարտ է և հպարտության առարկա Հայաստանի համար,- ասել է Սվիտալսկին»:

Լրահոս
0