ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում անհայտ անձի հարձակման հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիները կտեղափոխվեն Կահիրե՝ ավելի որակյալ բուժում ստանալու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին ևս տեղափոխելու են Կահիրե»,- Թվիթերում գրել է նա:
Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 15, 2017
Նշենք, որ հուլիսի 14-ին Հուրգադայում չարագործը լողալով մոտեցել էր հյուրանոցին ու դանակով հարձակվել հանգստացողների վրա։ Հարձակման հետևանքով տուժել էին Հայաստանի Հանրապետության երկու, Չեխիայի և Ռուսաստանի մեկական քաղաքացիներ: