00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարապետյան. «Հայաստանը պետք է պատրաստի ապագայի մասնագիտություններ»

Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է օգտագործի այն հնարավորությունները, որոնք տալիս է ամբողջ աշխարհում սկսված տեխնոլոգիական հեղափոխությունը, կարծում է ՀՀ վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik.  Հայաստանի կրթական համակարգն այսօր արդեն պետք է պատրաստի նոր սերնդին ապագայի մասնագետ դառնալու համար, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով «Մեր դերը չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» ազգային մրցունակության վեցերորդ զեկույցի ներկայացման ժամանակ։

«Ի–Վի Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության վեցերորդ զեկույցը` «Մեր դերը չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» խորագրով։

Վարչապետի խոսքով` Հայաստանը բաց է աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխությունների համար։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյան. «Խթանելու ենք գիտություն-մասնավոր սեկտոր գործակցությունը»

«Մեզ համար շատ կարևոր է հասկանալ և ձեւակերպել այն, թե ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա և մենք այսօր ինչ պետք է անենք նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և, առավել ևս, դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիաները փոխարինելու են շատերին իրենց աշխատատեղերում:

Վարչապետն ընդգծեց, որ դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումներ, այլեւ մյուս ոլորտների վրա, ինչպիսին է խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը մարդկանց փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ:

«Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք արդեն այսօրվանից պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին` տեխնոլոգիաների զարգացումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար»,– ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` համակարգային մոտեցում է պահանջվում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է:

Կարապետյանը նշեց, որ կառավարությունն արդեն անում է լրացուցիչ քայլեր` զեկույցում նշված մի շարք հարցերի համատեքստում։ Օրինակ՝ ճանապարհային քարտեզի մշակումը նորարար տեխնոլոգիաների կիրառման համար, նոր մեխանիզմների ստեղծում՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար և այլն։

Հեղինակները պնդում են, որ զեկույցը համապարփակ պարզաբանում է Հայաստանի տնտեսական ոլորտը, հեղափոխական տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը, երկրի համար բացվող հնարավորությունները և այլն։

Փոքրիկ իրարանցումը շփոթության մեջ գցեց Հայաստանի վարչապետի թիկնապահներին - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ներեց «կրակոցները»

Զեկույցի հեղինակեների կարծիքով` չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություններ կստեղծի։ Հայաստանը պետք է կենտրոնանա համաշխարհային չափերի տեխնոլոգիական լուրջ խնդիրների վրա` օգտագործելով նորարարական մոտեցումները։

Դրա համար ձևավորվել են բոլոր նախադրյալները. գիտատեխնիկական հետազոտությունների ավանդություններ, Սփյուռքի գործարարական ցանցերը, արագ զարգացող ՏՏ–ոլորտը և աշխարհագրական տեղով պայմանավորված հնարավորությունները։

Այդ հայեցակարգի իրականացման համար պետք է հստակ առանձնացնել առաջնահերթ խնդիրները, մասնավորապես` գիտության և տեխնոլոգիաների ֆինանսավորման զգալի ավելացումը, կրեատիվ և քննադատական մտածողության զարգացումը, բնական գիտությունների և ինժեներային ուսման նոր մոդելները։

Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների և ֆինանսավորման ուղղություններով:

Լրահոս
0