00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնտրվում է խելացի կին` գեղեցկության մրցույթին մասնակցելու համար

Корона конкурса красоты
Корона конкурса красоты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փնտրվում է խելացի, կայացած կին` գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար։ Այսօր այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեցին «Միսսիս Եվրոպա 2017»-ի մրցույթի հայաստանյան ընտրական փուլի կազմակերպիչները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «Միսսիս Եվրոպան» սովորական գեղեցկության մրցույթ չէ. կանայք լողազգեստով բեմ չեմ բարձրանում, արտաքին տվյալներն էլ ստորադասվում են մտավոր կարողություններին։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Ներկայացնելով մրցույթի առանձնահատկությունները` նշեց «Միսսիս Եվրոպա 2017»-ի մրցույթի` Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը։ Նա, ի դեպ, առաջինն է այս մրցույթում ներկայացրել Հայաստանը և սեփական փորձով գիտի` բարոյական բոլոր չափանիշներն այնտեղ պահպանված են։

«Երևի թե երբեք չէի համարձակվի մասնակից ուղարկել մի մրցույթի, եթե ինքս դրա միջով անցած չլինեի։ Բայց հիմա ես ծանոթ եմ մրցույթին, կազմակերպիչներին, կազմակերպման մակարդակին, բարոյական կողմին, ինչը շատ կարևոր է»,- ասաց անցած տարի «Եվրոպայի վիցե-միսս» տիտղոսին արժանացած Աննա Դեմիրխանյանը։

«Միսսիս Եվրոպա 2017»-ին մասնակցության հայտերը ընդունվում են երեկվանից, դիմող առայժմ չի եղել։ Բայց կազմակերպիչները վստահ են, որ առաջիկա 10 օրվա ընթացքում` մինչև հայտարարված ժամկետի ավարտը, դիմողներ կլինեն, թեև գիտակցում են, որ Հայաստանում գեղեցկության մրցույթների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, և հատկապես ամուսնացած կանայք մրցույթին մասնակցելու որոշում հեշտ չեն կայացնի։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Դեմիրխանյան
Анна Демирханян - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյան

«Մեր հայկական մենթալիտետն է, որ մեր կանայք, երբ ամուսնանում են, իրենց թվում է` վերջ, պետք է արդեն երեխաներով զբաղվել և այդ մրցույթներին նայում են կասկածանքով։ Դա նաև տղամարդուց է գալիս, բայց երևի ավելի շատ կնոջից է կախված, քանի որ, եթե կինը վստահ լինի, իր կողքին հաստատ կլինի համապատասխան տղամարդ, որը չի կասեցնի կնոջ` մրցույթին մասնակցելու ցանկությունը»,- ասաց Աննա Դեմիրխանյանը։

Մասնակցության ցանկության դեպքում մրցույթի կազմակերպիչներին կարող են դիմել մինչև 55 տարեկան ամուսնացած կանայք, ովքեր իրենց ապրած կյանքով կարող են օրինակ ծառայել այլ կանանց համար և, որ կարևոր է, պատրաստ են պայքարել ընտանեկան բռնության դեմ։

Մրցույթի ամենակարևոր պայմանը հենց այդ թեմայով անցկացվող համաժողովում մասնակիցների ներկայացվող զեկույցներն են` իրենց երկում ընտանեկան բռնության վիճակի կամ իրենց ընտանիքում հաղթահարված խնդրի օրինակներով։

Ի դեպ, մրցույթի կազմակերպիչները հատուկ շեշտեցին, որ մրցույթի մասնակցները բեմ են դուրս գալու մարզական հագուստով, ազգային տարազներով ու երեկոյան զգեստով։ Լողազգեստով բեմել նախատեսված չէ։

Լրահոս
0