ԵՐԵՎԱՆ, 14 Հուլիս — Sputnik. Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի: Պարզվել է, որ նա ազգությամբ ռուս է, ՌԴ սահմանապահ զորքերի «Կարճևան» սահմանապահ ուղեկալի պետն էր:
Քննչական կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։ Նրանց հավաստմամբ, նախնական տվյալներով, երիտասարդ զինվորականի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։