00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք գրող. «Ես նրանցից չեմ, ովքեր քարկոծում էին հայերին»

© AFP 2024 / BULENT KILIC / AFPГород Стамбул, Турция
Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայկական համայնքներ կան, որոնք այս կամ այն կերպ ինտեգրվել են այդ երկրներում, բայց հայերն ամենից վատ ապրում են Թուրքիայում, կարծում է «Հաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակում Երևան այցելած ստամբուլցի գրող–հրապարակախոս Զեյնել Աբիդին Քզլյափրակը։

Քզլյափրակը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Թուրքիայում բնակվող հայերի խնդիրների մասին, խոսել է այն մասին, թե որքան դժվար է ապրել` գիտակցելով, որ քո ժողովուրդը ցավ է պատճառել մեկ այլ ժողովրդի։  Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

– Ինչպե՞ս են ապրում հայերը Թուրքիայում։

– Ամեն ինչ համեմատության մեջ է ընկալելի։ Եթե համեմատենք հայերի 30 տարի առաջվա և այսօրվա վիճակը, ապա նրանք այսօր Թուրքիայում ավելի լավ են ապրում։ Ես ծնվել եմ Ադիյամանում (քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, Արևմտյան Հայաստան – խմբ.), հաճախ եմ հարազատ վայրեր այցելում։ Այնտեղ շատ հայեր են ապրում։ Ամեն անգամ նրանց հանդիպելիս  դրական փոփոխություններ եմ նկատում նրանց կյանքում։ Սակայն Թուրքիայում հայերն այնքան ազատ չեն, որքան թուրքերն ու քրդերը։ Թուրք հասարակության և իշխանության նկատմամբ ունեցած վախի պատճառով նրանք աշխատում են չարտահայտել իրենց կարծիքը։ Ցավոք, ոչ մի ուրիշ տեղ հայերն այդքան վատ չեն ապրում, որքան Թուրքիայում։

© Sputnik / Asatur YesayantsԶեյնել Աբիդին Քզլյափրակ
Зейнел Абидин Кызыляпрак  - Sputnik Արմենիա
Զեյնել Աբիդին Քզլյափրակ

– Ինչո՞ւ հայերը թուրք հասարակության լիիրավ անդամ չեն դարձել։

– Թուրք հասարակությանը չինտեգրվելու միակ պատճառը երկրի իշխանություն է։ Ցավոք, երկրում փոքրամասնությունների համար պատշաճ օրենսդրական դաշտ չկա։ Այդ պատճառով էլ հայերի իրավունքներն ամրագրված չեն։

Տեղի համայնքային կազմակերպություններն ու Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանը ղեկավարվում է դեռևս XIX դարում գրված իրավունքներով։ Օրենքների հեղինակը Օսմանյան կայսրությունում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանն է։ Անհասկանալի ու աբսուրդային վիճակ է։ Այդ ժամանակից ավելի քան հարյուր տարի է անցել, ժամանակները փոխվել են։ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարել։

Ես հասկանում եմ, թե ինչու են հայերը զգուշությամբ վերաբերվում թուրքերին, չէ՞ որ ցավից բացի հայերն ուրիշ ոչինչ չեն տեսել նրանցից։

Театр  Форум из Турции в Гюмри - Sputnik Արմենիա
Անուշ, թե՞ Զուրհա. ինչպես են հայերը քրդացել

– Ձեր ընտանիքում խոսե՞լ են Հայոց ցեղասպանության մասին, թե՞ դուք ինքներդ եք գիտակցել մեր այդ ողբերգությունը։

– Մորական կողմից քուրդ եմ, հայրս ասում է, որ մենք թուրք ենք։ Սակայն այդ հարցի վերաբերյալ ես որոշակի կասկածներ ունեմ։ Ի տարբերություն իմ հայրենակիցների` ես միշտ էլ ավելի հայամետ եմ եղել։ Հավանաբար դրան նպաստել է քրդական գենս։ Մորական կողմից պապս մահմեդականների հոգևոր առաջնորդն էր։ Նա շատ էր սիրում մարդկանց, նույնն էլ իմ մեջ է սերմանել։

Մեր տան հարևանությամբ այգի կար, որտեղ ընկույզի մեծ ծառ էր աճում, տեղացիներն ասում էին` «արյունոտ» ընկուզենի։ Փոքր ժամանակ պապիս հարցրի` ինչու է «արյունոտ» կոչվում։ Պապս նայեց ինձ և արցունքոտ աչքերով ասաց` այդպես է կոչվում, որովհետև ծառն ու այն ամենը, ինչ տեսնում ես շուրջդ, հայերինն է եղել։  Տարիներ անց, ես իմացա, որ ոչ միայն ընկույզի ծառն է հայերի արյունով շաղախված, այլև` գետերը, լեռներն ու անտառները… Ես իմացա բոլոր սարսափների մասին, թե ինչպես են հայերին բռնաբարել, գլխատել, աչքերը հանել։ Ցեղասպանության ամբողջ սարսափը ես գիտակցեցի ավելի հասուն տարիքում։

Կար ժամանակ` XX դարի 70-ականներին, երբ թուրքերն իրենց երեխաներին սովորեցնում էին տեղաբնակ հայերի ուղղությամբ քարեր նետել, հատկապես` կանանց, երեխաների ու ծերերի։ Ես այդ երեխաների մեջ չէի։ Եվ այդ միտքը երջանկացնում է ինձ։

Տանը Հայոց ցեղասպանության հարցը չեն բարձրացրել և հայերի մասին վատը չի խոսվել, ինչպես հաճախ լինում է թուրքական ընտանիքներում։ Հորական պապս տարբեր արհեստների էր տիրապետում։ Արևմտյան Հայաստանում արհեստավորները միայն հայեր էին։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ իմ երակներում էլ կարող է հայի արյուն հոսել։

– Ես հասկանում եմ Ցեղասպանությունը վերապրած իմ ժողովրդի ցավը։ Իսկ ի՞նչ զգացողություն ունի այն մարդը, որը մարդկության նկատմամբ սարսափելի հանցագործություն իրականացրած ժողովրդի սերունդն է, և ինչպես է ապրում նա` գիտակցելով դա։

– Նրանք, ովքեր գիտակցում են հայ ժողովրդի ցավը, ամաչում են։ Նույնիսկ եթե նրանք առնչություն չունեն այդ սարսափելի իրադարձությունների հետ, միևնույն է` իրենց մեղավոր են համարում, քանի որ նրանց հայրերն ու պապերը լռել են այդ մասին, իսկ այսօր իրենք են լռում։ Յուրաքանչյուր թուրք քիչ թե շատ մեղքի իր բաժինն ունի։

Русская версия

Լրահոս
0